Հոակին Ֆենիքսի դերակատարմամբ թրիլերը աջ ու ձախ կոտրում է տոմսարկղերը։ Ըստ հաղորդագրությունների՝ ֆիլմից ստացած շահույթը մեկ միլիարդի հասնելու ճանապարհին է։
«Ջոքերը» էկրան է բարձրացել ավելի քան մեկ ամիս առաջ, բայց դեռ ուշադրության կենտրոնում է։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ՝ մի քանի խմբի բաժանելով անգամ «Օսկարի» քվեարկողներին։ Միակ կետը, որի շուրջ կար համերաշխություն, գլխավոր հերոսի՝ Հոակին Ֆենիքսի խաղն էր։ Շատերը գովեցին Ֆենիքսին՝ Արթուր Ֆլեքի՝ հոգեկան հիվանդ մարդու դերի համար. մարդ, որին մերժում էր հասարակությունը։ Նույնիսկ Մարտին Սկորսեզեն, որ հակասական է խոսում Marvel-ի ֆիլմերի մասին, արժևորեց Ջոքերին ու Ֆենիքսին:
Ֆիլմի վրա ծախսվել է մոտ 62,5 միլիոն դոլար, սակայն «Ջոքերն» ամբողջ աշխարհում հավաքել է մոտ 953 միլիոն դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների կոմիքսային ֆիլմերից ամենաեկամտաբերը։
Հետաքրքիր կլիներ, եթե «Ջոքերը» շարունակություն ունենար։ Ֆենիքսն անգամ ասել է, որ պատրաստ է կրկին խաղալ Ջոքերի դերը։ Warner Bros-ը երևի հաճույքով կստեղծի մեկ միլիարդի հասնող եկամուտ ապահոված ֆիլմի շարունակությունը։ Եթե ֆիլմը նպաստի յուրահատուկ կերպարներով նմանատիպ այլ ֆիլմերի ստեղծմանը, երկրպագուներին դա շատ դուր կգա։
Նյութի աղբյուր՝ screenrant.com
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments