«Թատրոն Կայարան»-ում տեղի ունեցավ մեծերի համար նախատեսված մեկ գործողությամբ հոգեբանական, կատակերգական «Մանդարինի լիկյոր» ներկայացման առաջնախաղը: Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսորը Հրանուշ Չիչակյանն է, գլխավոր դերերում հանդես եկան Հակոբ Հակոբյանը և Հայկ Պետրոսյանը, բեմական նկարիչը ևս Հակոբ Հակոբյանն է:
«Մանդարինի լիկյոր»-ով «արբեցած» հանդիսատեսի չդադարող ծափերը հուշում էին, որ ներկայացումը սիրվեց և ընդունվեց: Հանդիսատեսը հնարավորություն կունենա նոր ներկայացումը դիտել նաև այսօր` դեկտեմբերի 23-ին, ժամը 19:30-ին։
Դեկտեմբերի 20-ին բեմ բարձրացավ «Գրինչ» ամանորյա ներկայացումը, որին հրավիրված էին Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմների մասնակիցների երեխաները։ «Գրինչ»-ը հանդիսատեսը կարող է դիտել նաև դեկտեմբերի 22-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 28-ին և հունվարի 3-ին, 4-ին, 5-ին, 7-ին (ժամը՝ 14։00):
ardi.am
Լուսանկարները՝ «Թատրոն Կայարանի» ֆեսյբուքյան էջից
No Comments