Կանադացի գրող Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
Կասկածը որպես կյանքի փիլիսոփայություն ընտրելը նման է անշարժությանը որպես փոխադրամիջոց ընտրելուն։
Փրկությունը սկսվում է ուշադրություն դարձնելով այն միջոցներին, որոնք անմիջապես ձեռքի տակ են։ Դատարկ հույսով սպասելը հավասարազոր է հեռավոր մի կյանքի մասին երազելուն։
Պառկեցի բրեզենտի վրա ու ողջ գիշեր վշտից ողբացի՝ դեմքս ձեռքերիս մեջ թաղած։ Բորենին գիշերվա մեծ մասն անցկացրեց ուտելով։
Այն օրը, որը, իմ հաշվարկով մայրիկի տարեդարձի օրն էր, նրա համար բարձրաձայն Ծնունդդ շնորհավոր երգեցի։
Սիրուն դժվար է հավատալ․ հարցրե՛ք ցանկացած սիրահարի։ Կյանքին դժվար է հավատալ․ հարցրե՛ք ցանկացած գիտնականի։ Աստծուն դժվար է հավատալ․ հարցրե՛ք ցանկացած հավատացյալի։
Կենդանաբանական այգու ամենավտանգավոր կենդանին մարդն է։
Եթե քո վախը դառնա անբարբառ խավար, որից խուսափում ես, գուցե նաև՝ փորձում մոռանալ, ուրեմն դու բաց ես լինում նրա հետագա հարձակումների առջև, որովհետև երբեք իսկապես չես կռվում քեզ հաղթող թշնամու հետ։
Բայց չափից դուրս բանականություն օգտագործելու դեպքում վտանգ կա, որ լոգարանում կուտակված ջրի հետ միասին տիեզերքն էլ կթափեք։
Շատ քիչ նավաբեկյալներ են խոստովանում, որ օվկիանոսում դիմակայել են պրն․ Պատելի չափ երկար, իսկ նրանցից ոչ մեկը բենգալյան վագրի ընկերակցությամբ չի եղել։
Ardi.am
No Comments