Հրատապ

Մշակույթի զարգացման հիմնադրամի «Թանգարանների գիշեր» արշավը՝ ICOM COMMS AWARDS-ի կարճ ցանկում

Մշակույթի զարգացման հիմնադրամի «Թանգարանների գիշեր» արշավը՝ ICOM COMMS AWARDS-ի կարճ ցանկում

Մշակույթի զարգացման հիմնադրամի՝ Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» նախաձեռնության շրջանակում իրականացված հաղորդակցական արշավն ընդգրկվել է ICOM COMMS AWARDS միջազգային մրցույթի կարճ ցանկում՝ «Լավագույն թվային կամ սոցիալական մեդիայի արշավ» (Best Digital or Social Media Campaign) անվանակարգում։

Հիմնադրամն ամեն տարի «Թանգարանների գիշերվա» շրջանակում իրականացնում է լայնածավալ հաղորդակցական արշավ՝ նպատակ ունենալով հանրահռչակել Հայաստանի թանգարանները, մեծացնել դրանց տեսանելիությունը, նոր լսարանների ուշադրությունը հրավիրել թանգարանային մշակույթի վրա և խրախուսել մարդկանց ավելի հաճախ այցելել թանգարաններ։

Այս տարվա արշավը ներկայացվել է ICOM-ի մարքեթինգի և հանրային կապերի միջազգային կոմիտեի՝ ICOM COMMS-ի մրցույթին և ընտրվել լավագույն նախագծերի կարճ ցանկում։

Այժմ հաղթողները որոշվելու են հանրային քվեարկությամբ։ Մշակույթի զարգացման հիմնադրամի նախագիծը ներկայացված է Best Digital or Social Media Campaign անվանակարգում՝ International Museum Day and Museum Night by Cultural Development Foundation Armenia անվամբ։

Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 10-ը։ Յուրաքանչյուր անձ կարող է քվեարկել մեկ անգամ։

Քվեարկել հնարավոր է այստեղ։

Մրցույթի հաղթողները և հատուկ հիշատակումների արժանացած նախագծերը կհայտարարվեն ICOM COMMS + ICOMON ամենամյա համաժողովի ընթացքում՝ 2026 թվականի դեկտեմբերի 2-4-ը։