Ազդագիր

Նոր ֆիլմ․ «Արտավազդ II. Հռոմի և Պարթևստանի միջև»

19.04.2025

2025 թվականի ապրիլի 18-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում (Դալմա Մոլ) կայացավ «Արտավազդ II. Հռոմի և Պարթևստանի միջև» խաղարկային վավերագրական ֆիլմի հանդիսավոր պրեմիերան։

Ֆիլմը ստեղծվել է գործարար Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր Ֆիլմ» ստուդիայի հետ համատեղ, պրոդյուսր Տիգրան Մանասյան։ Նախագծի գլխավոր նպատակն է՝ ռուսալեզու լսարանի շրջանակում հայկական պատմության և մշակույթի հանրայնացումն ու տարածումը։

Պրեմիերային ներկա էին մշակույթի, կինոարտադրության, պատմագիտության ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայկական և միջազգային հանրության նշանավոր հյուրեր։

Իր խոսքում Արթուր Սողոմոնյանը նշեց, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր երիտասարդ սերնդին ցույց տալ ու հիշեցնել մեր փառահեղ անցյալը, ինչը լավ ապագա կառուցելու համար անհրաժեշտ և հուսադրող հիմք է։

Ֆիլմում ներկայացված է մ.թ.ա. 1-ին դարի հայոց արքա Արտավազդ Երկրորդի պատմական ուղին՝ Հռոմեական կայսրության և Պարթևստանի միջև գոյություն ունեցած բարդ քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների համատեքստում