Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում:
Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր հնարավոր է դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի: Նախագծին միանալու են նաև այդ ֆիլմերը ստեղծողները և այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ, ու պատմելու են շատ հետաքրքիր պատմություններ:
«Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» հրաշալի գործերը»,- ասվում է հայտարարության մեջ: Մանրամասները ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում:
No Comments