Կարանտինի պայմաններում արտիստները երկրպագուների հետ շփման նոր ձևեր են մտածում, և այստեղ նրանց օգնում են սոցցանցերը։ Մինչ Նաոմի Քեմփբելը իր հետևորդներին սովորեցնում է ձեռքերը ճիշտ լվանալ, Մադոնան վարում է «կարանտինի օրագրերը»։ Շաբաթվա ընթացքում երգչուհին հասցրել է վեց տեսանյութ ձայնագրել։ Մարտի 23-ին Մադոնան տեղադրեց տեսանյութ՝ նկարված սեփական լոգարանում։ Վարդի թերթիկներով լոգարանում նստած՝ երգչուհին մտորում է այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ բոլորը հավասար են, և երկրպագուներին կոչ է անում մնալ տանը, ինչպես ինքը։
«Ինչն է զարմանալի COVID-19-ի դեպքում, իր համար մեկ է, թե դու ինչքան հարուստ ես, հայտնի, սրամիտ ու խելացի, որտեղ ես ապրում, քանի տարեկան ես և ինչպիսի պատմություններ կարող ես պատմել աշխարհին։ Ամենազարմանալին այն է, որ այն մեզ հավասարեցնում է ավելի, քան երբևէ։ Ու եթե այս նավը խորտակվի, բոլորս կխորտակվենք»,- ասում է երգչուհին։
Instagram-ում տեղադրված հաջորդ տեսանյութում երգչուհին նստած է աշխատասենյակում՝ տպագրիչի առջև, ու պատմում է, թե ինչով է զբաղված կարանտինի ժամանակ․գրում է երաժշտություն, աշխատում իր պարտեզում, ստեղծագործում, ինչպես նաև զանգում ընկերներին ու խոսում սիրած նկարիչների մասին։ Հայտնի է, որ Մադոնան և նրա երեխաներն այժմ գտնվում են կարանտինում Լոնդոնի իր տանը։
Նյութի աղբյուր ՝ vogue.ua
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա, հեղ. ՝David Shankbone
Ռուսերենից թարգմանեց Իսրայել Ասրյանը
No Comments