Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, այս տարվա սեպտեմբերին, կազդարարվի «Թատրոն Կայարան» երիտասարդական թատրոնի պաշտոնական բացումը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարո Քարաջյանն է։
«Թատրոն Կայարան»-ն իր դռները բացել է 2021-ի տարեվերջին՝ մանկական ներկայացումներով՝ «Տոնածառ», «Թռի վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները»։ Խաղացանկը համալրած «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացումը նախատեսված է 18-ից բարձր հանդիսատեսի համար։
Նորաստեղծ թատրոնը գործում է Տիգրան Մեծ 80 հասցեում՝ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ։ Դահլիճը նախատեսված է 280 հոգանոց հանդիսատեսի համար։ Թատրոնը մասնավոր է, տոմսերի գնային քաղաքականությունը՝ մատչելի։ Բազմաժանր այս թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճեր։ Ազգային արժեքների պահպանումը առաջնային է։
Թատրոնը առաջիկայում հյուրախաղերով հանդես է գալու Արարատում, Հրազդանում, Վայքում, Գավառում։
«Կայարան» թատրոնի տնօրենը և պրոդյուսերը Արթուր Պետրոսյանն է, կազմակերպչական և կոորդինատորական գծով փոխտնօրենը՝ Անդի Սողոմոնյանը։
Ardi.am
No Comments