Չարենցի թանգարանում կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը

Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ: Գրականագետը օրերս ընթերցողին դատին է հանձնել նաև իր «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գիրքը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Մայիսի 7-ին, ժամը 18:00-ին, Եղիշե Չարենցի

Ռոբերտ Էլիբեկյան․ Արվեստը լուռ է, բայց և խոսում է

Ardi.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է։  — Նկարիչ Էլիբեկյանների  ընտանիքի պատմությունը որտեղի՞ց է սկսվում։  — Սերը  արվեստի հանդեպ հայրիկիցս է գալիս։ Հայրս՝ Վաղարշակ Էլիբեկյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի տնօրենն էր։ Ես, եղբայրս՝ Հենրին, քույրս՝ Լուիզան, թատրոնում ենք մեծացել։ Թատրոնը մեզ շատ բան

Բանաստեղծ Դերենիկ Դեմիրճյանը և լեռների խորհուրդը

         Հրապարակումը նվիրվում է Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակին Հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանն իր գրական հարուստ ժառանգության բոլոր ժանրերում մեծ կարևորություն է վերապահել բնաշխարհի գեղարվեստական  անդրադարձներին: Այդ բնապատկերներում մենք տեսնում ենք գրողի մոտեցումների զանազան դրսևորումներ՝ զանազան ենթատեքստերով: Հայտնի և անվիճելի ճշմարտություն է, որ բնությանը

Կարեն Սմբատյան-90․ Արվեստի մարտիկի վառ գույները

«Կյանքի իմաստը պայքարն է, իսկ այդ իմաստի գեղարվեստական մարմնավորողը՝ արվեստը»։ «Մշակույթը ժողովրդի կյանքում այն նշանակությունն ունի, ինչ պատերազմի ժամանակ զենքը»։ Անվանի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի մտորումներն են։ Ձեռքիս նկարչի աշխարհն ու ապրած կյանքը բացահայտող «Պատառիկներ օրագրից» գիրքն է։ Տարբեր տարիներին արված այս օրագրությունը նաև

Վահագն Ամիրջանյան․ 30 մետր

Աղջկան, որ չցանկացավ հավատալ իմ սիրուն Ինձ մի տարեց, գունատ կին էր նայում այդ օրը։ Նրա գուցե մոլորյալ հայացքում տեսնում էի այն, ինչ գուցե չէի ցանկանում ընդունել։ Նրա հայացքի մեջ  չէի համարձակվում մոտենալ նրան, իսկ իմ մտքում ստիպում էի ինձ, որ պարզապես սպասում

ՀԱՅԱ․ համերգային նոր ձևաչափ

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար:  Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում

Հաղորդակցություն իմաստացման կամ հեքիաթ ծերունու և տղայի մասին

        «Աշխարհն ունի յոթ ուղղություն` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, վերև, ներքև ու դեպի ներս»:                                     Դուգլաս Մոնրո        «Հորիզոնից աստիճանաձև դեպի վեր ծավալվող սարերից ամենաբարձրին՝ անտառապատ գոտուց վեր ու հավերժական ձնածածկույթին չհասած, անտաշ քարերով ու անշաղախ շարված մի դղյակ տեսավ տղան: Հետո դրա միակ կամարակապ