Օրը սկսվում է արվեստի կենտրոնում, վերջանում՝ արվեստանոցում
Ardi.am-ի զրուցակիցը նկարիչ, «Դանիելյան» արվեստի կենտրոնի տնօրեն Արամ Դանիելյանն է։ «Դանիելյան» արվեստի կենտրոնը ստեղծվել է 2014-ին։ Սկզբից կենտրոնն իր գործունեությունը սկսել է փոքրիկներին նկարչության դասավանդմամբ, հետո արդեն ստեղծվել են մեծահասակների խմբեր։ Արամ Դանիելյանի խոսքով՝ տարիքային տարբեր խմբերի համար ստեղծված են որոշակի ծրագրեր։ —






