Վարդան Սմբատյան․ Պառվածովս
Ծովի ավազոտ ալիքները հասան ոտքերիս, ափը գրեթե դատարկ էր, ռուս մի աղջիկ գինի էր խմում ու իր ցցված շրթունքներով կծում էր ռոքֆորի մեծ կտորներ։ Նայում էի նրան՝ զսպելով լիբիդոս։ Թվում էր, թե կարմիր ֆոսֆոր է ծամում։ Լուսինն ու ընդգծված՝ նարնջագույն մայրամուտը անիմացիոն հնարքներ էին կիրառում վրան։






