Արամ Ալավերդյան, Զգուշավոր բաս
Ջոկատի հրամանատարը նրա ուսուցչին ասել է. -Դու գնա Ստեփանակերտ, լրագրողի գործդ շարունակիր, դա ավտոմատ բռնելուց կարևոր ա, կռիվ գնացող շատ կա: Մեռած-կենդանի՝ մեր ժամանակը հավերժացնողի կռիվն ավելի պետքական ա… Հետո, զինկոմ, փոխգնդապետ Թումանյանը, գլուխը թղթերի մեջ, առանց երեսի նայել՝ գրասենյակի ռուսերենով






