Գագիկ Սիրավյան․ «Ասես անսպասելի լույսի որսորդ լինեմ»

«Մե՛կ վերանալով, մե՛կ վերադառնալով՝ աշխատում ես» Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք հեռավար՝ հեռախոսազանգի միջոցով։ Ասաց, որ արվեստանոցում է։ Հարցրի՝ հնարավո՞ր է դուռը փակել իրականության դեմ, հասարակական-քաղաքական-սոցիալական խնդիրների ու ստեղծագործել, թե՞, ոնց էլ լինի, այդ իրականությունից մի փոքր կտոր տանում է իր հետ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(15-րդ թողարկում) Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։  Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում: Հորդորում ենք

Վահան Տեր-Ղազարյան․ Տիպանգո (վիպակ)-4

Սկզիբը՝ այստեղ Որպես մի անգո,Ցնոր գոյություն՝Մարտահրավեր ողջ տիեզերքին,Ես մոռանում եմ քեզ, ով մարդկություն,Ես մոռանում եմ քեզ ու մարմինն իմ․․․Սիկաու, Հատ․ 12-րդ գիրք 27 նոյեմբերի։ Երեկո։ Բազում փոթորիկներ անցած «Թայն» շոգենավը կարող է ընկղմվել դիմավորողների ու ծաղկեփնջերի առատությունից։ Լեփ-լեցուն նավահանգստում ժխոր է։ Դենը ձեռքերի

«Էդիթ Պրինտի» նոր գրքերը՝ շուտով

Այս օրերին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ Մայիսի 28-ից ընթերցողի սեղանին կդրվի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։ Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ»,

Հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու

Անցումը առցանց հարթություն՝ մշակութային կազմակերպությունների համար անսպասելի էր և կտրուկ։ Կրեատիվ լուծումները չուշացան, բայց դեռ նոր կենսաձևին չհարմարված՝  կարծես թե վերադառնում են (կիսով չափ)  նախկին՝  իրական կյանքի ռիթմին։ Թե՛ կենդանի, թե՛ առցանց աշխատանքը հանրայնացնելու, արվեստասերների հետ կապը չկորցնելու գործում կարևորվում է հանրային կապերի

Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրն է

Հրապարակումը նվիրվում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110-ամյակին: Լուսանկարները ardi.am-ին տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նշենք, որ այս տարի վերահրատարկվել է Կարո Վարդանյանի «Կորուսյալ երկրի բանասացը» մենագրությունը, որը Խաչիկ Դաշտենցի կյանքին ու գործին նվիրված առաջին և առայժմ միակ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(14-րդ թողարկում) Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։ Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական