Վերացարկված ու բնական գունաշխարհ

Նարինե Հակոբյանը նկարում է, զբաղվում նաև լուսանկարչությամբ, ինքնատիպ տարազներ է պատրաստում՝ էջանիշ-տիկնիկների համար: Բժշկական մասնագիտություն ունի, սակայն ստեղծագործելու տենչը փոխել է նախապատվությունը: Դասընթացների է հաճախել Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այդ ճանապարհին ինքնահաստատվելու հարցում օգնել են նաև «Շտրիխ արթ» պրոֆեսիոնալ ստուդիան ու գեղանկարիչ Աշոտ Սարդարյանը:

Հարյուր տարվա ճանապարհ

Վարարած Արաքսի ափին կանգնած՝ Նուբարը վերջին անգամ հայացքով հրաժեշտ տվեց Վանի հարազատ տանն ու ավագ դստերը, որի՝ մազութով ծածկած գեղեցկությունը թուրքի աչքից չէր վրիպել։ Զավակի կորստից վշտացած մայրն ամբողջ ճանապարհը լուռ էր քայլել՝ ամուր սեղմած կրտսերի՝ Մարգարիտի ձեռքը։ Գետի ալիքները տարան նաև ամուսնուն

Վավերացված ցեղասպանություն

Ardi.am-ը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշների շարք: Հրապարակումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: Լուսանկարները ՀՑԹԻ արխիվից տրամադրել է Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը: Գլխավոր լուսանկարը՝ Հայ որբերը Սիրիայի գաղթակայանում

Սերնդեսերունդ հեռացող պատմություն

Նյութի հիմքում էրզրումցի Երանակ Ավագյանի հուշագրություններն են -Մի շաբաթ հետո աղջիկը լավանա ու լինի  հարեմում,- հրամայեց թուրք փաշան։ -Կանեմ հնարավոր ամեն  բան,- պատասխանեց  բժիշկը: 15-ամյա Նուբարը խեղճացավ, թաքուն լաց եղավ։ Հիշեց՝ ինչպես Էրզրումի հայրական տան առջևից թուրքերը մտրակելով գերի վերցրին իրեն ու գետում

Համով մեկուսացում

Պատրաստել, ձևավորել և լուսանկարել է սննդաբան Արևիկ Պետրոսյանը:

Երվանդ Քոչար. Համակ խոնարհում (2)

Սկիզբը՝ այստեղ 6. Երիտասարդ նկարիչն արագ վերաճեց իսկական խոշոր վարպետի եվրոպական գեղանկարչության մեջ: Ճանաչման մետաֆիզիկական աշխարհի որոնման քոչարյան հզոր վեկտորը, մարդու և տարածության ուսումնասիրման (ներառյալ` ֆիզիկական, հոգևոր, հոգեբանական) նրա խորհրդանիշերի զուգորդական շարքն արդեն հետաքրքրում էին շատ ընկեր-նկարիչների: Գեղանկարիչներն օգնում էին միմյանց. այս անկաշկանդ

Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ

«Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ» առցանց դասընթացի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները պատրաստում են գրաֆիկական պաստառներ: Ծրագիրն իրականացնում են Նիկոլայ Նիկողոսյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ավեստագետ Սարգիս Հովհաննիսյանը և ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը: Ներկայացվել են 50-ից ավելի

Աշխարհահռչակ Էրիկ Քլեփթոնը 75 տարեկան է

Էրիկ Քլեփթոնը լույս աշխարհ է եկել 1945 թվականի մարտի 30-ին, անգլիական Ռիփլի գյուղում: Իր առաջին կիթառը նա ստացել է տասներեք տարեկանում, սակայն նվագելու հաճույքն ու երաժիշտ դառնալու իսկական տենչը երկու տարի հետո է միայն նրան այցելել: Քլեփթոնի մականունը «slowhand» («դանդաղ ձեռք») է: Մի