Հորդորակ. ո՞ր, թե՞ ով

Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ և հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձևավորված ավանդույթը: Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսեց գլխին զոռ տալ» (Հրանտ Մաթևոսյան)։ Միակ մարդը,

Տերյանի երևանյան հուշարձանները

Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։ Ներկայացնում ենք մեծ բանաստեղծի քանդակները և կիսաքանդակը, որ տեղադրվել են Երևանում՝ տարբեր ժամանակներում: Երևանի Էրեբունի համայնքում՝ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առջև է գտնվում Վահան Տերյանի կիսանդրին: Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին։ Քանդակագործը Արշամ Շահինյանն

Սեդրակ Երկանյանը՝ մարտահրավերների սիրահար

Զրույցի ենք հրավիրել «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանին: —Մաեստրո, նախորդ տարվա համերգներից մեկի ժամանակ հանդես եկաք Հարություն Դելլալյանի՝ Կոմիտասին նվիրված սոնատի կատարումով: Ամեն անգամ այդ գործերը հեղինակի կատարմամբ լսելով՝ մտածել եմ, որ իրենից

Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։ Դասական երաժշտության ութ համերգները կկայանան՝ հունվարի 8-ին

«Անտառապահը»՝ լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ

Նվեր Հովհաննիսյանի  «Անտառապահը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ՌԴ-ում անցկացվող «Սև-սպիտակ ծիածան» («Черно белая радуга») փառատոնում: «Անտառապահը» վավերագրական ֆիլմը (2018 թ.) նկարահանվել է Դիլիջանի պետական արգելոցում: Անտառապահը պահպանում է բնությունը, բնությունը պահպանում, ապաքինում, ապրեցնում է անտառապահին: Մարդու և բնության անքակտելի կապը

«Սուրբ Թադեի պատերն ավելի լուսաշող դարձան»

                                                        Քրիստոս ծնաւ եւ յայնեցաւ Ձեզ եւ մեզ Մեծ Աւետիս                                                       Ամիսներ շարունակ ապրում եմ Իրանի Իսլամական Հանարապետություն կատարած ճանապարհորդության տպավորություններով, որոնք համակարգել-ձևակերպելը բավական դժվար է: Մեր Փրկչի Ծննդյան Ավետիսը ազդակ դարձավ, որպեսզի անդրադառնամ ինձ հոգեկան անպատմելի լիցք հաղորդած հայկական եկեղեցիներից մեկին՝

Հորդորակ «թվով+թվական» բառակապակցությունների մասին

        Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք. «Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»:  «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»: «Գնել են թվով 53 կոնյակ»: Օրինակների այս շարքը կարելի