Միջազգային գիտաժողով. «Բնագիտական թանգարանները՝որպես գեոտուրիզմի զարգացման գործոն»
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը կազմակերպում են «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կկայանա հոկտեմբերի 15-19-ը: Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Տիգրանի Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին: Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1939թ.՝ ԽՍՀՄ Գիտությունների






