Բանաստեղծելու սխրանքը
Առերևույթ փխրուն, բանաստեղծության չափ աննյութական թվացող կերպարի տակ գրող, հրապարակախոս Նանեն ուժեղ, կամային, համարձակորեն հեռատես անհատականություն է, որը բոլորից առաջ է նկատում և ահազանգում իր ազգին, հայրենիքին, աշխարհին, մարդկությանն սպառնացող վտանգի մասին: Նրա հրապարակախոսությունն այնպիսի շեշտադրումներ է երևան հանում, որ դավադրապաշտական ուսմունքի հեղինակներին






