Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Զավեն Բեկյան․ «Իջեցված» պոեզիայի մասին

        Պոեզիայի աստվածուհին այս մանվածապատ աշխարհում ընթանում է որոնումների վայրիվերո արահետներով, աչքերը կապված՝ Թեմիսի պես, ձևի արդարություն որոնելո՞վ․․․- ի՞նչ է փնտրում ՝ մի հարցնող լինի․․․ Ինքը՝ պոեզիան ճանաչողության տեսա՞կ է։ Ոչ ամենևին, դրա համար գիտություններ կան։ Պոեզիան մարդկային հոգու արձագանքն է

Արամ Գևորգյան․ Աբսուրդ մանրապատումներ

Դեպուտատի մանրապատումներից Դեպուտատը կոֆե դնելու նկատմամբսեր ուներ։ Կոֆեն պատրաստելուց երգ էր լսում, հետո գնում էր աշխատանքի, կոճակ էր սեղմում, օրենք էր փոխում։ Ժամը 6-ից հետո գնում էր կաֆեներում աղջիկների հետ գյալաջի անում։ Ժամը 12-ին վերադառնում էր տուն ու քնում, որ հաջորդ օրը նորից

Նշան Աբասյան. Նորակազմ բառերի խնդիրը հայերենում

Ardi.am-ը սկսում է ժամանակակից հայերենին նվիրված հանրամատչելի զրույց-մտորումների շարք, որը կվարի բանասեր, գեղարվեստական խմբագիր Նշան Աբասյանը՝ աչքի առաջ ունենալով այսօր հայկական մեդիատիրույթում ամենից հաճախ հանդիպող լեզվական սխալներն ու ամենից հաճախ բարձրաձայնվող այն հարցերը, որոնց պատասխանները դժվար է գտնել դասագրքերում։ Որևէ գրքից դուրս բերված

Մենք և մեր ամոթը

Իմաստունը վախենում էր նայել հայելուն, որը նրան ցույց էր տալիս ամբողջովին մերկ։ Այդ զգացողությունը միանգամից չեղավ, այլ աստիճանաբար, այնքան դանդաղ, որ թվում էր՝ երկրագունդը կանգ է առել։ Մի օր էլ զգուշորեն սափրվելիս, նա հայելու ձախ անկյունում նկատեց հազիվ ընթեռնելի երկու բառ։ Հաջորդ պահին

Մաթևոսյանի անսահման սերն ու իրական Ահնիձորը

Ardi.am-ի զրուցակիցը բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, վաստակաշատ մանկավարժ Համո Մաթևոսյանն է։ Զրույցի թեման Ահնիձորն է և ոչ միայն. բանաստեղծական աշխարհը, իրական աշխարհը, գյուղը, քաղաքը, մեր ժամանակը։ — Ի՞նչ տարբերություն կա իրական Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի միջև։ -Գրեթե ոչ մի։ Իրական Ահնիձորը Մաթևոսյանի խոսքով

Աբգար Խաչատրյան, Հունական առասպել

Դաշինք Խորհրդավոր ընթրիք Նվիրյալները Ժամագործի հիշատակին Հրաժեշտ Հերոսը Նամակներ Նամակներ Նամակ հողից Սիրո առաջարկություն

Դավիթ Սամվելյան․ Դառնահաց

Հրոն բռունցքները հենեց սեղանին` ասես ուժ ստանալու համար, կանգնեց, հետ հրեց աթոռը, գլուխը մինչև ձախ ուսը թեքեց` չհամարձակվելով շրջվել նայել ու քայլերն ուղղեց դռան կողմը։ Այս անգամ գնում էր, որ էլ չգար։ Այս անգամ գնալու համար պատճառ հորինել պետք չէր։ Կինն էլ էր