Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին: Թատրոնի անձնակամզը սպասում է շենքի նորոգմանը՝ նշելու ռեժիսոր-բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանի 95 և նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյաները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այս շենքը եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968 թվականից մտել ենք այս շենք և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի փորձում ենք այն թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- նշել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:
Վերջին անգամ թատրոնը նորոգվել է շուրջ 20 տարի առաջ: Համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ են: 2019թ. Երևանի ավագանին հաստատեց բյուջեի փոփոխված տարբերակը, որով էլ 157 մլն դրամ հատկացվեց թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը:
«Մենք խիստ կարևորում ենք մշակութային կազմակերպությունների տեխնիկական և գույքային միջոցների և առհասարակ պայմանների արդիականացումն ու բարելավումը: Սա կարևոր է, որովհետև Երևանի մի շարք թատրոններ և թանգարաններ չունեն այն պայմանները, որոնք հարիր են 21-րդ դարին, և մենք սկսել ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից: Կարծում եմ՝ մարտին կկարողանանք ամբողջական ծավալով ավարտել աշխատանքները, որից հետո թատրոնը հանդիսատեսի առջև կրկին կբացի դռները, և կմեկնարկի նոր թատերաշրջանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Աշխատանքներն ավարտվելուց հետո դրամատիկականի արդեն նախկին,
բայց պիտանի սարքավորումներն ու գույքը կհանձնվեն
«Մ.
Մկրտչյան արտիստական»
թատրոնին:
No Comments