Ազդագիր Արցախ

Շուշիի գորգերն ու Երևանի արևը

16.07.2021

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Շուշիի գորգերի թանգարանի հետ միասին կազմակերպում է «Գորգերին արևին տանք» խորագիրը կրող ֆլեշ-մոբ։

«Ինչպես արդեն գիտեք կես տարի է Արցախի գորգերը Երևանում են։ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն արդեն կես տարի է ցուցադրում է Շուշիի գորգերի թանգարանի նմուշները։ Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։ Նրա խոսքով՝ գորգերը տարին մեկ անգամ պետք է անպայման արևին տալ։ Այս տարի այդ արարողությունը տեղի կունենա Երրանում»,- ասվում է թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։

Վարդան Ասծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ 70 հին հայկական գորգ ու կարպետ կփռվեն գետնին և մի քանի ժամ բաց երկնքի տակ բոլոր այցելուներին կպատճառեն ուրախություն: Կից տեղադրել է լուսանկար՝ նշելով, որ նկարում նույն արարողությունն է Շուշիում ամռանը:


No Comments

Leave a Reply