ՕրԸնթաց ardi.am

Շուշիում գաթա են բաժանում

22.10.2020

Օրեր առաջ Ardi.am-ն անդրադարձել էր շուշեցի խիզախ կնոջը՝ Նարինե Գրիգորյանին, որը եզակի մարդկանցից է, որ չի հեռացել հարազատ քաղաքից, ավելին՝ փորձում է Շուշիում ապրած ամեն մի պատերազմական օրը լցնել օգտակար բովանդակությամբ:

Այսօր նա հերթական նախաձեռնությունն է իրագործել. օրն սկսել է գաթա թխելով, թխածը տարել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հոգևոր տան օրհնությունն ստացել, ապա գաթան բաժանել Շուշիում մնացած, ապաստարաններում պատսպարված մարդկանց:

Երբ հարցրինք, թե ի՞նչ նպատակով է ձեռնարկել այդ գործը, պատասխանեց. «Առաջնագծում երկու կռվող զավակ ունեցող մայրն ի՞նչ նպատակ կարող է ունենալ»:

Իսկ նպատակը գրված է գաթաների հետ բաժանվող թերթիկի վրա. «Աստված պահապան հայ զինվորին»:

Ardi.am

No Comments

Leave a Reply