ՕրԸնթաց ardi.am

Սթիվեն Քինգը լքում է Ֆեյսբուքը

02.02.2020

Գրող Սթիվեն Քինգը քննադատել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը և ասել, որ ջնջում է իր օգտահաշիվը: Սոցցանցին նա մեղադրել է ստահոդ քաղաքական գովազդի ու անձնական տվյալների պաշտպանության խոցելիության մեջ: «Ես հեռանում եմ «Ֆեյսբուքից»: Ամենևին ուրախ չեմ կեղծ տեղեկությունների տարափից, որը թույլատրելի է քաղաքական կոչված գովազդների մեջ, և վստահ չեմ, որ առհասարակ այն կարող է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները»,- գրել է Քինգը «Թվիթերում»: Նախկինում հայտնի է դարձել, որ «Ֆեյսբուքը» 87 միլիոն վեբ-օգտատերերի տվյալներ է փոխանցել Cambridge Analytica-ին: Անցյալ տարվա վերջին, բրիտանական «Comparitech» կայքը, որը մասնագիտացած է համակարգչային անվտանգության ոլորտում, հաղորդել է, որ ավելի քան 267 միլիոն Ֆեյսբուքյան օգտատերերի մասին տեղեկություններ պարունակող տվյալների բազան հասանելի է դարձել հաքերային ֆորումներից մեկին՝ ամբողջ մի շաբաթ ներբեռնումներ անելու համար:

No Comments

Leave a Reply