Կիբորգների մասին ֆիլմի վեցերորդ մասը չարդարացրեց վաճառքից ակնկալվող հույսերը: Ռեժիսոր Տիմ Միլլերի «Տերմինատոր․ Մութ ճակատագրեր» ֆիլմն արժեցավ ավելի քան 185 միլիոն դոլար՝ չհաշված մարքետինգի նպատակով ծախսված տասնյակ միլիոնները։ Այն դեպքում, երբ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն առաջին հորիզոնականում էր, Paramount Pictures-ը, որը տարածել էր ֆիլմը, ակնկալում էր մոտ 40 միլիոն դոլար եկամուտ: Հասույթը սպասվածից ավելի ցածր եղավ՝ 29 միլիոն դոլար։
-Ավելի՞ն էինք սպասում: Իհարկե, — ասում է Paramount-ի ներկայացուցիչ Կայլ Դեվիսը,- բայց մենք հպարտանում ենք ֆիլմով։ Այն իսկապես շատ սուր զգացողություններ է պարգևում։ Մենք փորձում էինք արդարացնել երկրպագուների ակնկալիքները:
«Տերմինատոր․Մութ ճակատագրերը», որն ստացել էր R վարկանիշ (մինչև 17 տարեկաններին թույլատրվում է դիտել միայն ծնողի հետ — Ի.Ա.), արժանացավ դրական արձագանքների:
1984 և 1991 թվականներին այս ֆիլմաշարի պրոդյուսերը եղել է Ջեյմս Կեմերոնը: 2019-ին՝ երկարատև դադարից հետո, նա դարձյալ ստանձնեց պրոդյուսերի առաքելությունը: Վերջին ֆիլմը վերադարձրեց նաև Լինդա Հեմիլտոնին (Սարա Քոնոր), իսկ Առնոլդ Շվարցենեգերը, ինչպես միշտ, իր դերում է:
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուր՝ nytimes.com
No Comments