Թեյլոր Սվիֆթը հայտարարել է իր Folklore ալբոմի անակնկալ թողարկման մասին:
Երգչուհու 8-րդ ալբոմը կհրապարակվի կեսգիշերին (հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին) և իր մեջ կներառի նաև Ջեք Անտոնոֆի (the Iver) և Աարոն Դեսների (the National) ստեղծագործությունները: Վերջինս համարվում է նորույթի համահեղինակը և պրոդյուսերը:
«Իմ ամառային բազմաթիվ ծրագրերը այդքան էլ լավ վախճան չունեցան, իսկ այն, ինչը չէի պլանավորել, իրականացավ: Նախորդ տարի ես ավելի երկար կմտածեի ալբոմ հրապարակելուց առաջ, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կյանքում ոչինչ կայուն չէ: Իմ ներքին ձայնը հուշում է, որ եթե մի բան ինձ դուր է գալիս, անպայման ցույց տամ աշխարհին»,- գրում է Սվիֆթը իր ինստագրամյան էջում: (https://www.instagram.com/p/CC-9usjDzUw/?igshid=79ub3bley7wa):
Իսկ Դեսները իր Թվիթերում հիշում է. «Սվիֆթը ինձ հետ կապվեց ապրիլի վերջին և առաջարկեց միասին նախագիծ ստեղծել: Ես մի քանի ժամվա ընթացքում ուղարկեցի նրան երգի ավարտուն տեքստը: Հաճախ չէ, որ այսպես ոգեշնչվում եմ, և մինչև հիմա էլ դժվար է հավատալը, որ այս ամենը իրականություն դարձավ»: (https://twitter.com/aaron_dessner/status/1286274634707619846?s=21):
Հրապարակման մեջ հիշատակված են նաև ալբոմի վրա աշխատած բոլոր մարդիկ` Բրայան Դեվենդորֆը, Բեն Լանցը, Թոմաս Բարտլետը և Կայլ Ռեսնիկը:
Folklore-ից առաջ երգչուհին հրապարակել էր Lover ալբոմը (2019): Այնուամենայնիվ, վերջինիս պետք է հաջորդեր Glastonbury ալբոմը (2020), որի ձայնագրությունը չեղարկվեց համավարակի պատճառով:
Նյութի աղբյուր` https://www.theguardian.com/music/2020/jul/23/taylor-swift-folklore-surprise-album-bon-iver-the-national
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments