Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարաանում (Երևան, Մաշտոցի 7) կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Վերածննդի դարաշրջանի (Վաղ, Բարձր, Ուշ) իտալացի 10 աշխարհահռչակ նկարիչներիչները՝ Բոտիչելլի, Բելլինի, Դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե, Վենետո, Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե:
Վերածննդի հիմնական գաղափարախոսությունը հումանիզմն է՝ մարդու ճանաչումը որպես բարձրագույն արժեք. մարդու հանճարը, մարդկային մտքի եզակի և արտակարգ կարողությունները, մարդու մարմնի գեղեցկության փառաբանումը:
40 րոպեների ընթացքում ցուցահանդեսի այցելուները կծանոթանան արվեստագետների ամենահայտնի գլուխգործոցներին:
ժամանակակից պրոյեկցիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ցուցադրությունը հագեցած է անիմացիաներով և 3D էֆեկտներով՝ դասական երաժշտության ուղեկցությամբ: Հաղորդավարի ձայնը հայերեն և ռուսերեն լեզուներով այցելուներին առաջնորդում է արվեստագետների կենսագրության կարևոր փաստերի միջով:
Այցելուները շրջապատված կլինեն Վերածննդի դարաշրջանի նկարիչների 3-6 մետրանոց հսկայական նկարներով, որոնք շարժվում են անմիջապես նրանց աչքի առաջ:
Նախագիծը շարունակելի է։
No Comments