Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը (ԱՄՆ) կրկին Երևանում է:
Փետրվարի 3-ին և 4-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա “Music of Wandering Cello” խորագիրը կրող հրաշալի համերգային երեկոնները:
Կախարդական ճամփորդություն ժամանակից և տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի և 30 լեզուներով երգող վոկալիստի հետ:
Համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է իր նոր` «Սիրո վերածնունդը» ալբոմի թողարկմանը, Յան Մաքսինը կրկին կայցելի Երևան։ «Amor Renatus»-ը, որը ոգեշնչված է Վիվալդիի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործություններով՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Բալկանների ժողովրդական երաժշտության տարրերով, ունկնդրին տանում է երաժշտական ճանապարհորդության դեպի նոր աշխարհ: Բացի նոր ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից, Յ.Մաքսինը կկատարի նաև այլ գեղեցիկ գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային երգեր: Յ. Մաքսինը ունի ավելի քան 200 երգ՝ 30 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլն։
Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահարը ստեղծել է իր ուրույն ոճը՝ համադրելով տարբեր ժանրերն ու ժողովրդական երաժշտության տարրերն ամբողջ աշխարհից՝ օգտագործելով թավջութակը որպես հիմնական միավորող ուժ։ Նա օգտագործում է նաև պտտվող ոտնակ և այլ էլեկտրոնային սարքեր՝ թավջութակի ձայնը ընդլայնելու և այն վիրտուալ նվագախմբի վերածելու համար։ Յան Մաքսինը թողարկել է մի քանի ալբոմներ թավջութակի համար՝ ոգեշնչված իր շուրջերկրյա ճանապարհորդություններով և ժողովրդական երաժիշտների հետ համագործակցությամբ։
No Comments