Ազդագիր

Նոր գիրք/Զավեն Բեկյան, «Աստեղային գիշերահավասար»

Նոր գիրք/Զավեն Բեկյան, «Աստեղային գիշերահավասար»

«Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել Զավեն Բեկյանի «Աստեղային գիշերահավասար» գիրքը։ «Բանաստեղծի տեսական ընկալումները լավագույնս երևում են նրա խոհագրության, հոդվածների և հարցազրույցների մեջ։ Գիրքն այս ՝ Զավեն Բեկյան բանաստեղծին ավելի լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռնում,- ասվում է գրքի սեղմագրում,- Դավանաբանական թնջուկները, ժամանակակից գրականության ինչ-ինչ հարցերը, կյանքի բազմաթիվ դրվագները իմացաբանական հարուստ շերտերով և տարակերպ մեկնաբանություններով են ի հայտ գալիս այս գրքում։ Պետք է փաստել, որ սույն գիրքը հիմնավորում է բանաստեղծի հարազատությունն առ մետաֆիզիկական պոեզիան»։



Գիրքը հասանելի է «Բուկինիստ» և «Դարան» գրախանութներում։

Նախորդ գրառումը

Հաջորդ գրառումը