Գրականությունը միշտ մարդու մասին է

Իսպանաբնակ գրող, երաժիշտ և մանկավարժ Աղավնի Գրիգորյանի գործունեության շրջանակը լայն է։ Հայերենն ու հայկական իրականությունը անբաժանելի են նրա գրական ու երաժշտական աշխարհից։ Զրուցել ենք ինքնության, զավակների հետ հայերեն խոսելու, իսպանացիներին հայերեն սովորեցնելու, թարգմանությունների, ինչպես նաև սպասվելիք հեքիաթների հեղինակային ժողովածուի մասին։  -Գրում եք տարբեր ժանրերով։

Երաժշտական ինստալացիա-պերֆորմանս՝ «Ոսկե ծիրանի» բացմանը

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը հանդիսատեսին կդիմավորի բոլորովին նոր արվեստային փորձառությամբ։ Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 13-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Chora Gavit: A Score for Moving Bodies» տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կվերածի մուտքը կինոփառատոնի առաջին ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվում է

Անի Անտոնյան. Երկրորդ կյանք (տեսանյութ)

10 տարուց ավելի «Արալեզ» բարեգործական հասարակական ընկերությունն իրականացնում է «Ծաղկահավաք» միջոցառումը, որի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները հավաքվում են, և ցողունից անջատված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Ձեռակերտ թղթերը դառնում են Հայոց ցեղասպանության մասին պատմող դեսպաններ և ուղարկվում

«Չորս արև»․ Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ապրիլի 2-ին բացվել է նկարիչ Նվարդ Հայթայանի «Չորս արև» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված են վերջին տարիներին արվեստագետի ստեղծած աշխատանքները։ Համադրողը արվեստաբան Օսյա Քարամյանն է։  «Չորս արև»-ը կարծես ներքին մենախոսություն լինի, հանկարծակի պատկերային պոռթկումներ, որոնց միջոցով դիտորդը

Երեխային հմայող ներկայացում  թանգարանում .«Լույսի ծածկագիր»

Թումանյանն ու Իսահակյանը առաջին հայացքից պարզ, սակայն մեր ամենագաղտնագրված հեղինակներից  են: Այս հաստատումին ես հանգում Իսահակյանի տուն-թանգարանի «Լույսի ծածկագիր» ներկայացումից դուրս գալիս: Համազգայինի դերասանուհի Ալլա Սահակյանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից առաջարկ էր ստացել գրողի 150-ամյակի հոբելյանի շրջանակում հեքիաթներ պատմելու: Իսահակյանը երեխաների համար տարբեր ժանրերի

Գերմանացի լեռնադահուկորդի ռեկորդները՝ Հայաստանում

Գերմանացի լեռնադահուկորդ, Գինեսի և աշխարհի բազմակի ռեկորդակիր Քրիստիան Ֆլյուրը մարտի 2-6-ը Եղիպատրուշ գյուղի «Մայլեռ» հանգստավայրում էր՝ իր Project3M+2 նախագծի շրջանակում։  2025-ի նոյեմբերին մեկնարկած նախագծի նպատակն է 365 օրում դահուկներով գրանցել 5 միլիոն մետր տարածություն՝ ուղղահայաց լանջերով։ Գինեսի նոր ռեկորդը սահմանելու համար մարզիկն այցելելու

Օլաֆուր Էլիասսոն․ «Ես փորձում եմ մարմինը դնել մտքի մեջ, իսկ միտքը՝ մարմնի»

Օլաֆուր Էլիասսոնն իսլանդա-դանիական ծագմամբ ժամանակակից արվեստագետ է, որի այցեքարտը լայնածավալ ինստալյացիաներն ու քանդակներն են։ Նա վարպետորեն օգտագործում է լույսը, ջուրը, մառախուղն ու օդի ջերմաստիճանը՝ սովորական տարածությունը վերածելով զգայական փորձառության, որտեղ դիտողը դառնում է արվեստի գործի անբաժանելի մասը։ Ներկայացնում ենք արվեստագետի հետ հարցազրույցը։  Ardi.am

«Մեր բոլոր սաունդթրեքները գրված են մեդլի ժանրում»

Վառ և ընդարձակ լուսավորություն, եզակի տեսողական նյութեր, գրավիչ էֆեկտներ. Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան իր լեգենդար Cinema Medley սաունդթրեքերի շոուով։ Դեկտեմբերի 20-ին «Իմպերիալ նվագախումբը» կրկին մեծ համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած և խոշոր նվագախումբն է։ Նրա