Արևելքի կորսված Փարիզը և վերագտած հայրենիքը

Երկժամյա վերերկրային կյանքից հետո վայրէջքի ենք պատրաստվում հենց ծովեզրին` երբեմնի հռչակավոր Փյունիկիայի մերօրյա մայրաքաղաքում: Երկնքից փնտրում եմ «Արևելքի Փարիզ» տիտղոսը ստացած քաղաքը, բայց ասես  Մանհեթենն է դիմացս․ խիտ դասավորությամբ բազմահարկերի անվերջ թվացող համայնապատկեր, որ ձգվում է ծովափից մինչև սաղարթախիտ լեռների գագաթներ։ Եթե լինեի

Դավիթ Սամվելյան. ՊԱՏրանք 618

Եվ այս ի՜նչ լուռ է, դատարկ է այստեղ. օդում` անամոք ցավից նոսրացած, անրջանքներ են անուժ սավառնում։ Ու կարոտը` բութ, բառեր չի գտնում փարվելու համար… մեռնում է դանդաղ։ Անգամ պատերը լսելիք չունեն այս անմարդ վայրում։ Իսկ դրսում սուլող քամին տանում է, տանո՜ւմ է անվերջ,

Երբ արևն արդեն աստված չէր (ուղեգրություն)

Կարմիր ծովի լուրթ կապույտ ջրերը ողողում են Մսրա հինավուրց երկրի ափերն ու ալիքվելով բախվում զբոսանավի մետաղյա պատերին, որի երկրորդ հարկում իրենց հանգիստն  ու տրոպիկական մրգերն են վայելում մի խումբ զբոսաշրջիկներ՝ քրիստոնյա ու մուսուլման, պաղեստինցի ու ռուս, սև ու սպիտակ, մեր ու մանուկ, մարդ

Գերմարդու հայրենիք Գերմանիան-3 (ուղեգրություն)

Սկիզբը՝ այստեղ Fine Frühstück կամ Ամանորը Էլբայի ափին (մաս III) Մտա Բեռլին։ Պապս չհասցրեց մտնել, ես մտա… Առավոտյան ժամը վեցին, ամբողջ գիշեր գնացքում ճանապարհորդ կամ գաղթական պարսիկ երեխաների ձայների պատճառով անքուն` մտա Բեռլին ու գնացի ուղիղ…  Գրողը տանի, մեկուկես եվրո. «Մեղեդի» սրճարանի տատի

 Գերմարդու հայրենիք Գերմանիան-2 (ուղեգրություն)

Սկիզբը՝ այստեղ Մյունխենյան միրաժ (մաս II) Ճանապարհին լուսացավ։ Գնացքն այնքան արագ է ընթանում, այնքան արագ են փոխվում տեսարանները, որ դժվարանում եմ կենտրոնանալ որևէ մտքի վրա, իսկ պատուհանից դուրս չնայել չի ստացվում։ Կարճատև կանգառների ընթացքում վագոն մտնող մարդիկ բարևում են, ժպտում ու տեղավորվում. երևի սովորություն

Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)

Սուրբ ծնունդը Հռենոսի ափին (մաս I)  Անձրևաբեր ամպերը կախված են օտար քաղաքի վրա. տեղումներ չկան, օդը մինչև ուղնուծուծը խոնավ է, բայց զուսպ, չի հեղեղում։ Օդանավակայանի կիսադատարկ սրահում եմ` անինտերնետ, անորոշ, ցանկալի նպատակակետից 13 կիլոմետր հեռվում. անհասկանալի նշումներով էլեկտրագնացքի տոմս գնեցի` երանիով հիշելով կանխիկով

Դավիթ Սամվելյան․ Մոռացված երկրի զանգերը

(հատվածներ սպասվող գրքից) Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ,  որ ջուրը քաշվել է երկրի երեսից… Դուրս ելան Նոյը, նրա հետ նաև իր կինը,  իր որդիներն ու իր որդիների կանայք։Ծննդ. 9:13, 9:18 Մութն աստիճանաբար թանձրանում, երկնքից հոսում էր երեք կողմից լեռներով շրջապատված

Համ շեն, համ ավեր (ուղեգրություն)

Գնա՞լ, թե՞ չգնալ… Արևմտյան Հայաստան, Արևելյան Անատոլիա, պատմական հայրենիք. ոնց ուզում ես` կոչիր, որոշել էի, որ չեմ գնալու՝ գլուխս Մհերի դռանն անզորությունից զարկելու, Մշո դաշտից մի բուռ հող գրպաններս լցնելու և բերելու. ոտնակոխ ու պղծված հող… Ընտրեցի միջին տարբերակ` լինել այնպիսի վայրում, որտեղ