Նշան Աբասյան․ Հայերենի շարադասությունը

Հայերենի սովորական շարադասությունը հետևյալն է․ ենթական նախորդում է ստորոգյալին, գոյականական անդամների լրացումները նախադաս են, ստորոգյալից հետո են դրվում հիմնականում խնդիրները, իսկ ստորոգյալից առաջ՝ պարագաները։  Այսպես՝ հետադաս դիրք են ունենում՝  Նախադաս դիրք են ունենում՝  Այս անդամներից յուրաքանչյուրի սովորական դիրքը փոխելով (շրջուն շարադասություն)՝ մենք նախադասության

Շարահյուսական բացառությունների մի քանի օրինակ

Լեզվական երևույթները մեկնաբանելիս և համակարգելիս գիտությունը հենվում է տրամաբանական մտածողության և ըստ այդմ բացահայտված որոշակի օրինաչափությունների վրա։ Սակայն ցանկացած լեզվում շատ են նաև բացառությունները` շեղումները վերոնշյալ օրինաչափություններից։ Բացառությունների «օրինականացման» հիմքում արդեն այլ պատճառներ են լինում, ասենք՝ ինչ-որ մասնավոր «հանգամանք», որն իր հերթին հարստացնում

Բութի կիրառության կանոնները

Բութը` որպես տրոհության նշան, իր որոշ կիրառություններով մոտ է թվում ստորակետին, ինչը հաճախ կետադրական սխալների է հանգեցնում։ Պետք է հիշել, որ բութը բառերի ավելի անմիջական հարաբերություն է ընդգծում և ավելի թույլ, ավելի «զգայուն» տրոհում է ապահովում՝ մի տեսակ ուշադրություն հրավիրելու, որևէ նուրբ քերականական

«Նա»-երի կուտակման խնդրի 3 լուծում

«Նա» անձնական դերանունը (իր թեքված ձևերով) պատմողական տեքստերում ամենից շատ հանդիպող բառն է։ Պատճառը պարզ է․ խոսողը միշտ էլ խոսակցին պատմում է մի երրորդ անձի մասին, որին մատնանշելու կարիքն անընդհատ է լինում։ Որպես հետևանք՝ հաճախ ունենում ենք նա-երի կուտակում՝ չիմանալով ինչպես դրանից խուսափել։

Նշան Աբասյան․ Անկանոն, բայց գեղեցիկ

Գեղարվեստական լեզվում հաճախ ոճական ձևերը հակադրվում են քերականական օրինաչափություններին, և այդպիսի «մարտերում» միշտ «հաղթում» է ոճագիտությունը, քանի որ հնարամիտ ու անսովոր լուծումները խոսքին ստեղծագործական արժեք և գունեղություն են հաղորդում։ Դիտարկենք այդպիսի 7 դեպք։ 1․Երբեմն անձնանիշ գոյականները կարող են գործածվել իրի առումով՝ ունենալով ոչ

Տողադարձի կանոնները

Տողադարձը հայերենում հիմնականում կատարվում է վանկատմամբ (բառը վանկերի բաժանելով), օրինակ՝ լե-զու, գը-րա-կա-նու-թյուն, ֆի-զի-կա, հե-քի-աթ։ Տողադարձի վերաբերյալ կարևոր է հիշել հետևյալ կետերը․ 1․ Իրար հաջորդող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն վերջին բաղաձայնը. օրինակ` ար-ձան, բեր-րի, Աստ-ղիկ, Արծ-վիկ, թարգ-ման, բարձ-րա-նալ, երկ-դի-մի,

Գունեղ նկարագրելու 3 հնարք

Բոլոր ժամանակներում էլ գրողների առջև ծառացող հիմնական խնդիրներից մեկը եղել է գրական և խոսակցական լեզուների միջև անջրպետի հաղթահարումը։ Մի կողմից՝ հեղինակները պետք է հավատարիմ մնան գրական խոսքի բարձր չափանիշներին, մյուս կողմից՝ պիտի խուսափեն արհեստական լեզվից՝ պահպանելու համար զանազան խոսքային իրադրությունների գեղարվեստական ճշմարտացիությունը։ Անշուշտ,

Նշան Աբասյան․ «Արտասովոր» կետադրության 3 դեմք

Նախադասության շարահյուսական վերլուծությունը շատ հետաքրքիր տրամաբանական աշխատանք է, որի ժամանակ հաճախ փիլիսոփայական հայացք է հարկավոր։ Օրինակ՝ երբեմն առաջին տպավորությամբ ակնհայտ կետադրական լուծում ունեցող կազմությունները իրականում կարող են բոլորովին այլ մոտեցում պահանջել։ Այդպիսի դեպքերը բազմազան են (մեզ լավ կհասկանան հատկապես գեղարվեստական տեքստերի հեղինակներն ու