maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-2

02.10.2019


Մի տասը տարի առաջ պրոֆեսոր Խիկար Բալյանի մտքով անգամ չէր անցնում, թե իր ծերությունը կլինի այդքան տխուր ու միայնակ: Այս հոգեվիճակը հատկապես խորացավ կնոջ՝ Էմմայի մահից և պետական համալսարանից որպես թոշակառու հեռանալուց հետո, որտեղ շուրջ չորս տասնամյակ հոգեբանություն էր դասավանդել: Իրենց տղան ապրում էր ամերիկյան Յուտա նահանգում և զբաղվում բանկային գործունեությամբ, հայրը գիտեր՝ սևամորթ քաղաքացիական կին ունի, բայց բախտ չէր ունեցել մինչև իսկ նրա լուսանկարը տեսնելու: Զավենը եկավ մոր աճյունին և բավականին շքեղ կերպով, տեղը տեղին կատարեց թաղման ծեսերը: Որդիական սիրով, մինչև քառասունքը, քանի որ շտապում էր, սպիտակ մարմարե տապանաքար էլ դրեց՝ «Գեղեցկուհի մորս» ոսկետառ փորագրությամբ, և վերադարձավ Յուտա: Զավենը հաճախակի հեռաձայնում էր հորը և փող ուղարկում՝ «քեզ ոչ մի բանից մի՛ զրկիր, հայր, ինչ սիրտդ ուզում է, առ ու կեր»: Սակայն պրոֆեսորը միշտ սակավապետ էր եղել, նրան լիուլի բավարարում էին իր թոշակն ու գիտությունը, և որդու փողերը, առանց նրան հայտնի անելու, բաժանում էր կարիքավորներին, որոնք իր շրջապատում այնքան շատ էին: Զավենը խնդրում էր՝ «արի Ամերիկա, հայր, մենակ ի՞նչ ես անում էդ Երևանում, արի միասին ապրենք, ես էլ եմ մենակ. Ջունին լավն է, բայց, գիտես, հայ չէ, իմ որդիական կարոտը չի հասկանում»: Պրոֆեսոր Խիկար Բալյանը միշտ նույն պատասխանն էր տալիս. «Իմ երկիրը սա է, իմ կնոջ ու քո մոր գերեզմանն այստեղ է»: Երկուսն էլ շատ համառ էին իրենց ցանկություններում, իսկ երբ անզիջում տարբեր կարծիքներ հանդիպում են իրար, հետևանքը լինում է զրոյական, որը թիվ չէ, այլ համաշխարհայինի անորոշ վիճակ:

Հաճույքի՞, թոշակային ձանձրալի ժամանակը սպանելո՞ւ, թե՞ մի ներքին բնական մղումով նա սկսեց գեղարվեստական արձակ շարադրանք անել իր անցյալ կյանքի որոշ դրվագների մասին, սեղմագիր պատմություններ, որոնք արթնանում էին նրա միայնակ հիշողության դաշտում: Ոչ մեկին ցույց չէր տալիս խունացած թղթերին սև թանաքով դրոշմված այդ գրվածքները, ինքն էր բարձրաձայն կարդում օրը մի քանի անգամ, հատկապես գիշեր ժամանակ՝ գրասեղանին թույլ առկայծող հնաոճ լուսամփոփի տակ, երբ թվում էր՝ երկար ու միապաղաղ գիշերը երբևիցե չի լուսանա: Միշտ դժգոհում էր՝ կյանքն ավելի հետաքրքիր է, քան իմ գրությունները: Նա բարձրակարգ հոգեբան էր, բայց ոչ գրականության փորձառու տեսաբան, և մտքի ծայրին էլ չէր գալիս, որ որոշ դեպքերում գրի արվեստը կարող է և կյանքից ավելի հետաքրքիր ու ճշմարիտ լինել: Սակայն նախանցյալ գարնանը՝ յասամանի կապույտ ու բուրավետ ծաղկման ժամանակ, նա պատմվածք գրեց՝ իր և Էմմայի հեռավոր սիրահարվածության բավականին մանրամասն հիշողության ազդեցությամբ: Այն ժամանակ էլ փթթում էր յասամանը և շշնջում հարբեցնող ժպիտով: Նա գնաց գերեզմանոց, յասամանի ողկույզներ դրեց կնոջ շիրմին և ցածրաձայն, որպեսզի հարևան մեռյալները չլսեն, պատմվածքը հուզմունքով, ինչպես որ գրել էր, կարդաց նրան: Խիկարին թվաց՝ Էմման էլ հուզվեց և հազիվ լլսելի շշնջաց. «Քեզ սիրում եմ»:
Չնայած առաջացած տարիքին՝ պրոֆեսորն առողջությունից չէր դժգոհում, շոգ ամռանը և ցուրտ ժամանակ հաճույքով կանգնում էր սառը ցնցուղի տակ, հիշողությունն ու զգացմունքները՝ բավականին երիտասարդ, աչքերը փայլում էին մարդ, ծառ ու ծաղկունք և հատկապես շներ տեսնելիս՝ լինեին ընտանի, թե թափառական, քայլվածքը՝ շիտակ ու հաստատուն, կարծես չէր անցել կյանքի փշոտ ճանապարհներով: Այժմ էլ գեղեցիկ  էր ու հմայիչ՝ իր աստվածային տաղանդի փշրանքները պահպանող ծեր արտիստի պես: Սիրում էր մենակությունն իր մեջ և իրեն՝ մենակության: Թեև բոլոր մարդիկ արտաքին և ներքին հատկանիշների էական ընդհանրություն ունեն, նաև՝ կինն ու տղամարդը, երևի նա տարբեր էր բոլորից, և ոչ ոք նրան նման չէր: Միայն առողջական մի տագնապ ուներ՝ տեսողության հետզհետե մթագնումը, որը, ի վերջո, հասավ ամպոտ կուրության: Թանձր ամպի հետևից էր հազիվ նշմարում իրերի աղավաղված պատկերները, բնակարանի առարկաները շոշափելով էր քայլ ու քայլ գցում, այլևս չկարողացավ որևէ բառ ու նախադասություն գրել, որը ողբերգություն դարձավ նրա համար: Փորձառու ակնաբույժները որքան էլ ժամանակակից գերզգայուն սարքերով հետազոտեցին Խիկար Բալյանի աչքերը, նմանապես դրանց առնչվող ուրիշ օրգաններ՝ սիրտը, թոքերն ու արյան բաղադրությունը, ոչ մի տեղ կուրության պատճառը, հետևաբար և բուժման միջոցը չգտան, Խիկարն ամեն ինչով կատարելապես առողջ էր: Բժիշկներից մեկը չար կատակ արեց. «Պրոֆեսորական կուրություն է»: Բայց գուցե դա կատակ չէր, մանավանդ՝ չար, այլ շատերի ուղեղին անհասանելի խորհրդավոր ճշմարտություն:

Մանեն՝ պրոֆեսորի երբեմնի ուսանողուհին, համալսարանում հմայված էր նրանով, ինչպես շատ աղջիկներ, նա դա պարզ զգում էր, բայց որևէ անգամ թույլ չտվեց բարոյականության սահմանն անցնելու ո՛չ իրեն և ո՛չ էլ նրանց: Պատահեց լոկ մի դեպք. Խիկար Բալյանին վաստակած հանգստի ուղարկելու առթիվ՝ ֆակուլտետի դեկանը հանդիսություն կազմակերպեց դասախոսների և ուսանողների մասնակցությամբ, գնահատանքի ջերմ խոսքեր եղան, նրան պատվոգիր հանձնվեց ռեկտորի անունից, հետո էլ՝ երգ ու պար և շամպայն: Մի աղջիկ շամպայնի լիքը բաժակով մոտեցավ Խիկար Բալյանին ու ասաց՝ «Ինչո՞ւ եք գնում, իմ պրոֆեսոր», և բաժակը մինչև վերջ դատարկելով, դեմքը գորովանքով դրեց նրա կրծքին և լաց եղավ: Նա Մանեն էր՝ Բալյանի բոլոր տարիների լավագույն ուսանողուհին:

Ժամանակի հեռավորությունից այժմ էլ պրոֆեսորը նրան հիշում էր, նրա դեմքի ջերմագին հպումն իր կրծքին, հուզալից արցունքները, որոնք վաղորդյան շաղի նման փայլփլում էին նրա ծաղիկ այտերի վրա: Պրոֆեսորին միայն թանկ հիշողություններն էին մնացել, որոնցով նա մի երրորդ՝ սրտի թե հոգու աչքերով շարունակում էր կապված մնալ բնակարանից անդին կորուսյալ աշխարհի հետ:

Մանեն, տեղեկանալով Խիկար Բալյանի կուրացածության մասին, երբեմն զանգահարում էր նրան և ասում. «Պրոֆեսոր, Մանեն եմ, դեռ չե՞ք տեսնում»: Մի անգամ էլ Խիկարը պատասխանեց. «Քեզ տեսնում եմ»: Մանեն հուզվեց. «Վա՜յ, պրոֆեսոր ջան»: Խիկար Բալյանի հիշողությունն արթնացավ՝ Մանեի ավարտական ուսումնասիրությունը, բավականին ընդարձակ մի շարադրանք, ավելի քան ութսուն մեքենագիր էջ, տեղը տեղին ծանոթագրություններով և օգտագործված գրականության հարուստ ցանկով, առաջաբան ու ամփոփիչ եզրակացություն, վերաբերում էր «Տարիքային հոգեբանության» հարցերին, նա էր այդ խնդիրը հանձնարարել աղջկան և մի քանի գիտահուշումներով օգնել աշխատանքն իրականացնելու: Մասնավորաբար, նկատի առնելով նրա երիտասարդությունը, պահանջելու պես խնդրել էր ամենից ավելի խորանալ պատանեկության հոգեկառուցվածքի մեջ, քան մանկան ու ծերունիների, դա նրան ավելի հեշտ ու մատչելի կլիներ: Սակայն Մանեն ծրագրից կտրուկ շեղվեց, հիմնականում քննարկելով ծերունու տարիքային հոգեբանությունը, որն անսպասելի էր պրոֆեսորի համար և նրան մեծ զարմանք-շփոթմունք պատճառեց: Չէր պատկերացնում, թե պարմանին կարող է այդքան մոտենալ իրենից շատ տարեց  ոմն տղամարդու  արտաքին ու ներհոգեկան շարժումներին, բավականին հետաքրքիր խոսել հոգու և մարմնի հակասություններից, մինչև անգամ, պրոֆեսորն ապշած էր, դեմ գնալ Հիպոկրատի բացարձակ ճշմարտությանը՝  հոգեկանի օրգանը ուղեղն է. ոչ,- գրում էր Մանեն,- սիրտն է գլխավոր, մի գենետիկական սխալ, որը, գուցե և, ճիշտ է: «Դու ո՞վ ես, Մանե»,- հիացավ պրոֆեսոր Խիկար Բալյանը: «Չգիտեմ,- աղջիկը շիկնեց ու աջ ափը դրեց հուզված սրտի վրա,- չգիտեմ, պրոֆեսոր»: Խիկարն էլ չգիտեր և՛ այն ժամանակ, և՛ այժմ՝ ոչ գիտակցաբար և ոչ իսկ ենթագիտակցորեն, նրա երևակայությունն ի զորու չէր բացատրելու այդ երևույթը, որը խորհրդավորությունից ավելի խորհրդավոր էր, իր կյանքի հորիզոնից այն կողմ ու անիմանալի, աստղերից վերև հեռաստաններում, որտեղ, ինչպես ենթադրում էր, գտնվում է անմահ հոգին՝ հավերժական գոյը:

Երբ հերթական անգամ Մանեն զանգահարեց, Խիկարն անակնկալ ցանկություն հղացավ՝ նրան խնդրել գրի առնելու իր բանավոր հիշողության պատառիկները, մտածեց՝ ափսոս է ապրված կյանքը մատնվի անհետք մոռացության. մանավանդ ես ավելի անցյալում եմ, քան ներկա միայնության մեջ:

-Մի անգամ արի ինձ հյուր,- և ասաց հասցեն:

Խիկար Բալյանը, թեև գրեթե չէր տեսնում իր շուրջը, ուներ լավ լսողություն ավելի, քան առաջ: Միշտ այդպես է, երբ ինչ-որ բան կորցնում ես, գալիս է մի նոր վիճակ և լցնում դատարկությունը՝ ստեղծելով հոգու և մարմնի հավասարակշռություն: Կիրակի կեսօրին դռան զանգն անհամարձակ ու բազմակետ կերկերաց: Խիկարը բազկաթոռից ելավ, կահույքն ու պատերը շոշափելով, հասավ բնակարանի մուտքին, մի կողմ քաշեց երկաթե սողնակը և, առանց հարցում անելու, դուռը բացեց:

-Բարև, պրոֆեսոր:

Խիկարը ձայնից կռահեց, իր կինը՝ Էմման չէ, այլ Մանեն:

Հենց բաց դռան մոտ Մանեն գգվանքով փարվեց պրոֆեսորին և հուզված շշնջաց.

-Իմ ամենաերջանիկ օրն է,- և գունեղ ծաղկեփունջը պարզեց նրան:

Երբ եկան սենյակ, Խիկար Բալյանը թևերն այնպես տարածեց չորս կողմ, կարծես ամեն ներկա թե բացակա առարկա տեսնում էր.

-Այստեղ եմ ապրում հազար տարի: Ծաղկամանը պատուհանի գոգին է, խնդրում եմ՝ գնա խոհանոց, ջուր լցրու, ծաղիկները դիր մեջը, բեր իմ առաջ:

-Կտեսնե՞ք:

-Ծաղիկ տեսնելու համար աչքեր պետք չեն,- ասաց պրոֆեսորը և տեղավորվեց բազկաթոռում՝ եռոտանի սեղանիկի մոտ, որի վրա Արիստոտելի «Հոգու մասին» անգլիագիր գրքույկն էր, մի քանի ռուսական ամսագրեր և «Գրական թերթի» հին համարներից մեկը:

-Այսքան տարիներ են անցել, բայց գրեթե չեք փոխվել, պրոֆեսոր,- նստելով բազմոցին՝ Խիկար Բալյանի առջև, նկատեց Մանեն,- ընդամենը լավ ճերմակել եք:

-Ամուսնացա՞ծ ես,- զգուշորեն հարցրեց Խիկարը:

-Ամուսինս շինարարական հիմնարկի կառավարիչ է, ես նրա քարտուղարուհին եմ:

-Մի քիչ էլ իմ քարտուղարուհին եղիր:

-Ի՞նչ եմ անելու:

-Մեկ-մեկ արի ինձ մոտ, ես կպատմեմ իմ կյանքը, իսկ դու գրի կառնես:

Մանեի համար այդ առաջարկությունն անսպասելի էր, և նա շատ ուրախացավ, որ հնարավորություն կունենա նորից ու դարձյալ տեսնելու իր պրոֆեսորին:

Մանեն ավելի հաճախակի էր գալիս, քան Խիկարը նախապես կարող էր ակնկալել: Երբ մի քանի օր չէր հայտնվում, Խիկարի գլխում շարժվում էին կասկածի սարդերը՝ տեսնես ի՞նչ եղավ, ամուսի՞նն է արգելել հանդիպելու ինձ, հո ավտովթարի չի՞ ենթարկվել, թե՞ հիասթափվել է իմ կենսագրությունից: Հատկապես վերջին կասկածը նրան խոր ու անամոքելի ցավ էր պատճառում:

Աշունն ու ձմեռն անցան: Ինչպես միշտ՝ գարունը շնչում էր ծառ ու ծաղկունքի թարմ բուրմունքով: Հետո՝ երևանյան շոգ ամառ: Գրեթե մեկ տարվա ընթացքում Մանեն բազմաթիվ պատմություններ գրեց և իմացավ Խիկար Բալյանի՝ մինչ այդ իրեն անծանոթ կյանքը: Հա արձանագրում էր, բարձրաձայն կարդում և կատարում նրա ուղղումներն ու լրացումները: Պրոֆեսորի անկեղծությունն ու զգացմունքները նրան հիացնում էին, կարծես նրա սիրտն ու հոգին էին խոսում: Այդպես մի քանի հաստ տետր բերնեբերան լցվեցին Մանեի նկարչական ձեռագրով:

-Խնդրում եմ սուրճ պատրաստես,- ասաց Խիկար Բալյանը:- Անցյալ անգամ դու ինձ սուրճ տվեցիր դեղին բաժակով, ես հախճապակե կապույտն եմ սիրում: Դու էլ կապույտով խմիր, կապույտը կարոտի գույնն է: Երբ մի քանի օր չես գալիս, քեզ կարոտում եմ:

Մի անգամ էլ, դարձյալ սրճելիս, պրոֆեսորը հետաքրքրվեց.

-Հագիդ ի՞նչ կա, աղջիկ ջան:

-Վերնաշապիկ ու ջինսե շալվար:

-Ի՞նչ գույն ունի այդ ջինսը:

-Սև, պրոֆեսոր:

-Բայց ինչո՞ւ սև:

-Մոդա է, պրոֆեսոր:

-Իսկ շապի՞կը:

-Կարմիր ու կապույտ ծաղկներով: Ինչո՞ւ եք հարցնում:

-Ուզում եմ քեզ լավ տեսնել,- ասաց Խիկար Բալյանը: Այդ պահին նրա սիրտը անհասկանալի ու տարօրինակ թրթռաց:- Շապիկիդ կոճակներն արձակիր:

Մանեն Խիկարի անակնկալ առաջարկությունից շփոթվեց և, ձեռքը կրծքին, երկար հապաղում էր: Վերջապես, գիտակցելով պրոֆեսորի կուրությունը, սկսեց կոճակները դանդաղ քանդել՝ նախ ներքևինը, հետո վերևինն ու միջինները, և կրծքերը, որոնք սաստիկ շոգի պատճառով անկրծկալ էին, մերկացան: Թեև Մանեն համոզված էր՝ պրոֆեսորը չի տեսնում, սակայն ամոթից շիկնեց: Նրա կրծքերն էլ ամաչեցին:

-Գեղեցիկ են,- հիացավ Խիկար Բալյանը:

Մանեն հանկարծ հիշեց պրոֆեսորի վաղուց հնչեցրած նախադասությունը, թե ծաղիկ տեսնելու համար աչքեր պետք չեն, և ափերով շտապ կոծկեց կրծքերը, որոնք նման էին նռնագույն վարսանդով ժպտացող, լուսներես քրիզանթեմի:
Շարունակելի

Լուսանկարը՝ anunner.com -ից

No Comments

Leave a Reply