ardi.am Թատրոն ՄարզաԴիտակ

Առաջնախաղ Վանաձորի դրամատիկական թատրոնում․ «Ոստրեն և Մարգարիտը»

01.11.2023

Վանաձորի դրամատիկական թատրոնում սպասվում է նոր ներկայացում՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 115-ամյակին, որը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Հիշեցնենք, որ թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ իրականացրեց «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը, որի արդյունքում ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի` «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը: Բեմադրությունը Արեն Օսիպյանինն է։ Դերերում՝ Սարգիս Ավետիսյան, Սարգիս Ալեքյան, Մարիամ Ղևոնդյան, Նոնա Սաֆարյան, Վահրամ Խառատյան, Արթուր Պապիկյան և այլք։ Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը` 18:00-ին։

Սարոյանական այս պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանմ­ան խորհուրդը: Ընտանեկան դժվարին իր­ավիճակը գրողը ներկայ­ացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմո­ւնքների ու ապրումների միջոցով: Անհոգ երե­խան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռան­ալով իր մանկական խաղ­երն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադ­արձնելու մասին: Սարոյան գրողի բարութ­յունը չէր կարող անհա­յր թողնել փոքրիկ հեր­ոսին: «Ոստրեն ու Մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավա­գույն սիմվոլիստական գործերից: Պիեսը թարգմանել է Էլֆիք Զոհրաբյանը։
Ardi.am

No Comments

Leave a Reply