Թեյլոր Սվիֆթի «Only The Young» նոր երգը ներկայացված է նրա մասին պատմող վավերագրական ֆիլմում: «Միսս Ամերիկանա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Սունդենս» փառատոնում, իսկ վերջերս այն արդեն «Netflix» հոսքային ծառայության կողմից է նաև հրապարակվել: Վավերագրական կինոնկարը Թեյլորի կյանքի անցումային ժամանակաշրջանի մասին է, երբ նա ասպարեզ է եկել որպես ոչ միայն իբրև կատարող, այլև որպես կին: Ստեղծագործության ռեժիսորը Լանա Ուիլսոնն է: Նա ժամանակին «Էմի» է շահել, անվանակոչվել՝ «Անկախ ոգի» մրցանակաբաշխությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեյլոր Սվիֆթը «Glastonbury» հոբելյանական փառատոնի հեդլայներն է լինելու, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, հունիսի 24-28-ը:
Սվեֆթի հետ միասին փառատոնին, ի դեպ, մասնակցելու են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դայան Ռոսն ու Փոլ Մաքքարթնին:
No Comments