«Հարիեթ» դրամայում խաղացած իր դերի համար երգչուհի Ժանել Մոնեն երկու օսկարյան արձանիկի է հավակնում: Նա առավել հայտնի է «Թաքնված գործիչներ» և «Լուսնալույս» ֆիլմերին իր մասնակցությամբ: Երաժշտական համար ունի նաև Էլթոն Ջոնը, որը «(I will Gonna) Love Me Again» («Ռոքեթմեն» ֆիլմ) երգի համար օսկարյան մրցանակիրների հավակնորդների շարքում է: Այստեղ է հանրահայտ Բիլլի Էլիշը ևս, որը թեպետ մրցանակի չի հավակնում, բայց և այնպես, այժմ Ջեյմս Բոնդի մասին նոր կինոնկարի իր թրեկի վրա է աշխատում: Հիշեցնենք, որ 92-րդ Ակադեմիայի մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 9-10-ը՝ Լոս Անջելեսում: Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ «Օսկարի» մրցանակբաշխությանը հիմնական հաղորդավար չի լինելու, մրցանակները ներկայացնելու են Ռամի Մալեքը, Քեանու Ռիվեսը, Թիմոթի Քալամը, Օլիվիա Քոլմանը, Քրիստեն Ուայգը, Մարկ Ռաֆալոն, Գալ Գադոտը և այլ հայտնիներ:
ardi.am
No Comments