Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջանախաղ է, որը տեղի է ունենալու Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը՝ ըստ Հերբերտ Բերգերի (18+): Բեմադրությունը` Ժիրայր Գաբրիելյանի: Երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի: Պարերը` Արման Սաքանյանի: Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Էդգար Քոչարյան, Նոնա Սաֆարյան, Էդգար Բարսեղյան:
Հովանավոր` Կողբի գինիների գործարան՝ «Կանաչ գյուղ» ընկերություն (ղեկավար՝ գինեգործ Գագիկ Աղաբաբյան)։
Նախատեսվում է նաև շրջայց պատկերասրահում, գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս և Կողբի բնաշխարհի գեղարվեստական գործերի ցուցադրություն։
«Ներկայացումը որոշեցինք խաղալ պատկերասրահում մի քանի պատճառով։ Ամռան ամիսներին դժվար է փակ դահլիճում ներկայացում նայելը, բացի այդ՝ հանդիսատեսին հետաքրքրում են նոր ու անսպասելի մոտեցումները։ Եվ, ի վերջո, պատկերասրահում այցելուները նաև գեղանկարներ նայելու հնարավորություն կունենան՝ զգալով իրենց բոհեմական միջավայրում»,- ardi.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի դրամատիկական թատրոնի հանրային կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը։
Ardi.am