Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (4)

Սկիզբը՝ այստեղ Բանտված իմ նոր կացարանում, առանց ձեռքերի ու ոտքերի, նախասաղմնային վիճակում՝ փորձում էի հասկանալ, թե ինչ կատարվեց: Փորձում էի որևէ կերպ սահմանել վիճակս, բոլորովին անհասկանալի դարձած աշխարհի համար բացատրություն գտնել, իմաստավորել այն, ինչը «կյանք» անվան տակ չէր տեղավորվում: Ես չէի կարող լինել

Ընդմիջում երևանյան ձևով (լուսանկարներ)

Լուսանկարները՝ Արմինե Սարգսյանի

«Որակյալ թարգմանությունը մեզ համար առաջնահերթություն է»

 «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանի հետ զրուցել ենք թարգմանական դաշտում առկա խնդիրների ու ձեռքբերումների, ընթերցողական պահանջարկի, որակյալ թարգմանության կարևորության, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցության մասին։ -Թարգմանական գրականություն, թարգմանիչների պակաս մեր օրերում կարծես թե չկա։ Թեև կա նաև կարծիք, որ ոչ

Նորայր Ադալյան, Էշաձոր

Ժուկով-ժամանակով ձորերի երկիր Հայաստանում կար Մթնաձոր, Ահնիձոր և Էշաձոր։ Վերջինս մեծ համբավ ուներ՝ շնորհիվ իր էշերի, որոնք այլտեղ ապրող ցեղակիցներից տարբերվում էին երգասան զռոցով։ Դա կարծես խոսք լիներ, սեր էր արտահայտում, քեզ քույր ու եղբայր, այնքան մտերիմ, կարծես նա էր քեզ աշխարհ բերել

Արամ Պաչյանի փոթորկոտ «Օվկիանոսում»

Այս հեղինակին ծանոթ ընթերցողը բացում է նրա հերթական գիրքը՝ որոշակի կանխատրամադրությամբ: Անծանոթը բացում ու հանկարծակիի է գալիս: Բայց սա չի նշանակում, թե ծանոթ ընթերցողին շրջանցելու են անակնկալներն ու բացահայտումները, եթե խոսքը գրող Արամ Պաչյանի մասին է:  Այս անդրադարձում ես նրա «Օվկիանոս» ժողովածուի խորություններն

Երբ թատերախմբի զարկերակը դառնում է երիտասարդությունը

«Գյումրու երիտասարդական թատերախումբ»՝ վայր, որտեղ արվեստը միավորել է տարբերվող միտք, երևակայություն, հետաքրքիր խառնվածք ունեցող երիտասարդներին։ Հեղինակային թատրոն, որտեղ կլինեն դասական ստեղծագործությունների ոչ սովորական մեկնաբանություններ։ Այս թատերախումբը երազողների համար է։ Մի կանգառ է, որտեղ ստեղծագործելու և մասնագիտական ճանապարհ անցնելու նպատակով թատերախմբի շարքերը կհամալրվեն երիտասարդ

Երևանը երգում է Ֆորշի համար

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Dvin Music Hall-ում կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։ Միջոցառմանը

Ժառանգություն. Համո Բեկնազարյան (տեսաֆիլմ-1)

WEBTV.am կայքը ներկայացրել է «Ժառանգություն. artկոնցեպտ» նախագծի հերթական ֆիլմաշարը, որում ներառված են հինգ նվիրական անուն՝ Համո Բեկնազարյան, Դերենիկ Դեմիրճյան, Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան, Մուշեղ Գալշոյան: Նախորդիվ Ardi.am-ը հրապարակել է նախագծի ֆիլմերը: Շարունակելով որդեգրած ավանդույթը՝ մեր հետևորդներին ենք ներկայացնում նաև նոր թողարկված տեսաֆիլմերը: Նախագծի