Տարվա բառը

Ձեզ ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի /www.langcom.am/ «Տարվա բառը» նախաձեռնության քվեարկության արդյունքները։ Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է  «Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրում այդ տարվա հասարակական կյանքում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։ Լեզվի կոմիտեն անցյալ տարեվերջին առաջին անգամ

«Արվեստը մեծ առումով աշխարհը բուժելու հուսահատ փորձ է»

Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ»  բանաստեղծությունների ժողովածուն 2021-ի տարեվերջից ընթերցողի սեղանին է։ Այն գրողի հինգերորդ գիրքն է։ Լույս է ընծայել  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ «Արդի» մատենաշարով։  Գրքում տեղ են գտել նաև մի շարք գրական գործիչների վերլուծությունները՝ նվիրված Հովհաննիսյանի ստեղծագործություններին։ Ժամանակավորապես Ֆրանսիայում ապրող բանաստեղծը մեր հարցերին

Հաս Չախալյան․ Արևելյան պատուհաններ

Պատուհանը Նադիրի մաշկի տակ ծանրություն էր գոյացել, սերտաճած մազերը դուրս չէին գալիս վաղուց անապատի ավազներում կորած ուղտերի ոտնահետքերի նման։ Նադիրը շտկեց վերնաշապիկի թեքված օձիքը, նրան թվաց՝ հայելու մեջ արծիվ թռավ, կտուցին՝ մի մեծ մազափունջ։ Բիբերը լայնացան զարմանքից, սիրտը սկսեց զարկել արագ, շունչը կտրվեց,

Արմեն Խրլոփյանը միացել է Musk Factor-ի թիմին

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, ով աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։ Դոկտոր Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, ով աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների

Ռեյ Չարլզ․ հետաքրքիր փաստեր

Ռեյ Չարլզը երբեք չի ցանկացել հայտնի լինել։ Նրա կարծիքով՝ փառքը նման է գլխացավանքի։ Իսկ մեծ լինել ցանկացել է։ Եվ  դարձել է։ Ֆրենկ Սինատրան ասել է՝ Չարլզը հանճար է։ Էլվիս Փրեսլին, Սթիվի Ուանդերը, Բիլլի Ջոելը, Միք Ջագերը և այլ հայտնի կատարողներ Չարլզին իրենց ուսուցիչ էին

Դերենիկ Դեմիրճյանը 145 տարեկան է

Այս տարի լրանում է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը: Հունվարի 17-ը գրողի ծննդյան օրն է: Այս հրապարակումով մեկնարկում է նրա հոբելյանին նվիրված նախագծերի շարքը: Փորձենք մի հպանցիկ հայացք ձգել բեղուն տասնամյակներ ապրած դասականի կենսագրությանն ու ավանդած գրական ժառանգությանը, չնայած այն բանին, որ ընդգրկուն

Խիզախ Լրագրողը․ Սոնիա Նիկոլեան

Պէյրութ, 1982, Աշուն: Այդ օր եռուզեռի մէջ էին Զաւէն ու Սեդա Խտըշեանները, որոնք սովորութիւն ունէին տարին քանի մը անգամ լիբանանահայ արուեստագէտներ ու մտաւորականներ հրաւիրելու իրենց Պէլվիուի առանձնատունը, որ քաղաքացիական պատերազմի ընթացքին համեմատաբար աւելի ապահով վայր կը համարուէր:  Վարուժան Խտըշեանի հետ ուշ հասանք: Ան

«Սիմֆոնիկ Հոլիվուդ»

Հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգը, որի ծրագրում ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները։  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Աստղային պատերազմներ», «Ռոկկի», «Մալենա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Շինդլերի ցուցակը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր»,