«Իրավունք չունենք լռելու և աչք փակելու իրականության առաջ»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանին: — Տիկի՛ն Դոլուխանյան, սկսենք ամենապարզ, ոչ գիտական հարցից. ինչո՞ւմն է Ձեր երիտասարդության գաղտնիքը: — Երևի՝ շատ աշխատելու

Արև տատը, թուրքի «մահլան», արյունոտ ադաթը

Փարպի գյուղի նեղլիկ փողոցի անկյունում մի տուն կա, որի դարպասը չեն կողպում, և դեղնաչ թավամազ կատուն զննում է քեզ։ Այստեղ է ապրում 92-ամյա Արև տատը։ Ծնվել է ժամանակից շուտ՝  1930 թվականի մի շոգ օր, երբ «մլակներն» աջից-ձախից կծոտում էին «կտրանը» քուն մտած հղի մորը։

Լուսանկարչի արվեստանոց․ Էմին Արիստակեսյան

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն է: — Լո՞ւյս, թե՞ ստվեր․․․ — Կարծում եմ՝ թե՛ լուսանկարչության մեջ, թե՛ կյանքում ամենաճիշտը հավասարակշռությունն է, ու տվյալ դեպքում չի կարելի առանձնացնել լույսը կամ ստվերը, քանի որ մեկը իմաստավորում է մյուսին։ Պետք է լինի լույսի- ստվերի ճիշտ հավասարակշռություն,

Ալբոմը մի «կումն» է այն ամենի, ինչ տեսել եմ և զգացել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ-դիզայներ Ելենա Առաքելովայի «Մի կում հայրենիք» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է․ «Բնության հրաշագործ վրձինը և մարդու ստեղծարար միտքը շռայլ են գտնվել Հայոց աշխարհի նկատմամբ։ Գրքում ներկայացված է լուսանկարների հավաքածու, որը կպարուրի ձեր հոգին հայրենի հողի ջերմությամբ,

Ով ով է մահվան պատի առջև

(Խոսքի դրամատուրգիա՝ մեկ գործողությամբ)                                        Նվիրվում է Նորայր Մարտիրոսյանին ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ Սիմոն Երևանցի – պատմության պրոֆեսոր Հուդա Նազար Կին Ռոբ Ծաղրածու Դահիճ Հեղինակն այս խաղը սկսեց գրել իր ցանկությանը հակառակ և կանգ առավ յոթ գործող անձանց վրա, որոնց նմանները հազար ու մեկ են,

Դանիլովի սև-սպիտակ աշխարհը

«Թեքեյան Կենտրոն»-ում բացվել է Վիկտոր Դանիլովի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Լուսանկարները սև-սպիտակ են։ Խորագիրն է «Արվեստը՝ հանուն խաղաղության»։ Պատկերները քաղաքային են։ Հիմնականում՝ նյույորքյան։ Ձյունածածկ մեքենաներ, շենքեր, ծառեր, մետաղական կամուրջ և այլ կառույցներ, բակում թղթախաղ ու շախմատ խաղացող պապիկներ,  փողոցում կայանած հեծանիվ, որտեղ կայանել չի

Նարեկ Հախնազարյանը հանդես կգա մենահամերգով

Տևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։  «Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ,

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(29-րդ թողարկում) Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։ Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից՝ նպաստելով, որ այն ժամանակին համահունչ զարգանա։