«Գայանե» բալետով օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ եզրափակում է 88-րդ թատերաշրջանը: Արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ամբողջ կոլեկտիվը մեծապես կարևորեց հանդիսատեսի հետ մշտական անխախտ կապը։ Այդ նպատակին էր միտված թատրոնի ակտիվ առցանց






