Վահան Տեր-Ղազարյան. Ձկան արցունք
Դեռևս այն ժամանակից, երբ բոլորովին անսպասելի գլխին դատարկ տակառ ընկավ, Սիմոն Պարսամյանը խիստ կակազում էր: Առավելապես սկսում էր կակազել հուզվելիս: Դա, իհարկե, չէր խանգարում նրան երգել: Երգելիս նա չէր կակազում: Լռելիս՝ նույնպես: Միայն թե լուռ և հուզված ժամանակ նրա ձախ աչքի կոպն էր






