Զահա Հադիդը և ապագայի ճարտարապետությունը
Զահա Հադիդ: Հանճարեղ ճարտարապետ, առաջին կինը, որը ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակը։ Ճարտարապետական աշխարհում այն համարժեք է Նոբելյան մրցանակին: Զահան այն ստացել է Սանկտ Պետերբուրգում։ The Guardian—ի հեղինակները նրան անվանել են «Կորի թագուհի», որն ազատել է ճարտարապետական երկրաչափությունն ու նրան նոր արտահայտչություն հաղորդել։






