Պատերազմի «սև» գիրքը

Պատերազմապատումը տարբեր հայացքների խաչաձևումից է նյութականանում, դառնում ճանաչելի ներսից ու դրսից: Իսկ ամենախորաթափանց հայացքը պատերազմի ժամանակակից, առավել ևս՝ մասնակից արվեստագետինն է: Այդպիսիք կային Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կային Ապրիլյան քառօրյայի ժամանակ, կան և այսօր, որ դեռ պիտի արվեստ արարեն մեր 44-օրյա դժոխային կենսապատումից:

«Գոնե կարողանանք պահել այն, ինչ դեռ մնացել է Արցախից»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել արցախցի դաշնակահարուհի Մարինե Բախշիյանին: Նա երկար տարիներ դասավանդել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջում, նաև նվագակցել պրոֆեսիոնալ երաժշիտների և ընդգրկվել տաբեր համերգային նախագծերում: Պատերազմը, իհարկե, խաթարել է նրա կյանքն ու ստեղծագործական աշխատանքի ընթացքը, սակայն նա, ինչպես որ բոլորս, փորձում է վերագտնել

Թանգարանից ռազմաճակատ

ԳԱԹ մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հերոսաբար մեր հողը պաշտպանող քաջերին աջակցելու նպատակով վաճառքի է հանել իր տրամադրության տակ եղած գրքերը, որոնք նախատեսված էին տուն-թանգարանի դաս-վիկտորինաների լավագույն մասնակիցներին իբրև պարգև հանձնելու համար: Բոլոր գրքերի համար սահմանվել է մեկ ընդհանուր խորհրդանշական գին՝ 1000 ՀՀ դրամ.

Քամանչան` ընդդեմ մահաբեր ուժի

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին դարձել է մահաբեր ուժին մշակույթով հակադրվելու յուրօրինակ հարթակ: Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանից հետո այստեղ իր քամանչան է հնչեցրել անվանի երաժիշտ Հակոբ Խալաթյանը, որն արդեն տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում Արցախում: Պատերազմը նրան հետ չի պահել իր

Շուշի՝ հրեշտակների քաղաք

Արցախի մշակութային «մայրաքաղաք» Շուշին գնդակոծությունների թիրախում է: Այն իր էներգետիկայով ու բյուրեղացած հոգևոր մատերիայով երկրային ըմբռնումների սահմանը վաղուց բացառած տարածք է: Այստեղ ոչ թե ներդրվում կամ ստեղծվում է մշակույթ, այլ մշակույթն իր բնահատուկ գոյության իրողությունն է ի հայտ բերում՝ տարատեսակ դրսևորումներով:  Վեց տարի

Կինո, թատրոն, Դավիթ Հակոբյան

Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանին: Մեր զրույցն անդրադառնում է նրա մասնակցությամբ վերջերս նկարահանված «Ամերիկացի» աշխատանքային անվանումով ֆիլմին (ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան, պրոդյուսեր՝ Արման Նշանյան, արտադրություն՝ Հայաստանի People of Ar կինոստուդիայի), ինչպես նաև համավարակի օրերին թատրոնի առջև ծառացած խնդիրներին։ -Պարո՛ն Հակոբյան, Դուք

Բեյրութի Հայկազյան համալսարանը վերապրումի քայլ է անում

              Ինչպես գիտենք, օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետևանքով մեծապես տուժեց Հայկական Բուրջ Համուտ թաղամասը և Բեյրութում գործող հայկական կարևորագույն օազիսի՝ Հայկազյան համալսարանի շենքը: Համալսարանի վերամուտի, ինչպես և հայագիտական կարևորագույն պարբերական «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի հետագա գործունեության մասին Ardi.am-ը

«Աստված մարդուն բանականություն է տվել, և մարդը պետք է առաջնորդվի դրանով»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանին: Նշենք, որ նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, և համավարակի հետևանքով ուշանում է նրա վերադարձը Հայաստան: -Պե՛րճ, Ձեր հերթական այցը ԱՄՆ ակամա երկարաձգվեց: Ե՞րբ էր