Ալափարսի սրբավայրերը

Ալափարս գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդանի ձախ ափին՝ Երևանից 30 կիլոմետր հյուսիս: Այն նաև հիշատակվում է Այլաբերք անվամբ: Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդն ապրել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Ալափարսը հայտնի է հնամյա հուշարձաններով, որոնք ունեն ուշագրավ պատմություն։ Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի Այս նշանավոր ուխտատեղին գտնվում

Արամ Ղարաբեկյան․ այսօրեական

Հայաստանի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը մեկն էր այն սփյուռքահայերից, որոնք Հայաստանն առաջին անգամ տեսան և ճանաչեցին խորհրդային կայսրության փլուզումից հետո միայն և, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հաստատակամորեն բռնեցին դեպի բաղձալի բնօրրան բերող ճամփան: Հայաստանում աշխատած տարիներին նա նորարարական շնչով նվաճեց

Յուրի Սահակյանի հուշաքարը

Օրերս Երևանի Լենգրադյան 52 հասցեում, իր ապրած տան պատին բացվեց Յուրի Սահակյանի հուշաքարը։ Նախաձեռնությունը նրա որդունն էր՝ Հակոբ Սահակյանինը։ Յուրի Սահակյանի ընկերներն ու հարազատները ջերմ, սրտառուչ խոսքեր ասացին գրողի մասին, հիշեցին նրա ապրած լուսավոր կյանքի լուսավոր դրվագները։ Ելույթ ունեցողները՝ Հենրիկ Բախչինյանը, Տիգրան Մանսուրյանը,

Տուլա․ ինքնաեռների և մեղրահացի քաղաքը

Հերոս քաղաք Տուլան՝ 146 կմ² մակերեսով, գտնվում է Ռուսաստանի դաշնությունում՝  Մոսկվայից 180 կմ դեպի հարավ։ Տեղակայված է Ուպա գետի ափին՝ Միջին Ռուսական լեռնաշխարհում։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում, Նիկոնովյան տարեգրությունում։ Տարեգիրը նկարագրում է 1146 թվականի պատերազմական գործողությունները և իր տարեգրությունում հաղորդում քաղաքի վերաբերյալ կարևոր մանրամասներ։ Տուլայի

«Արցախ» կամերայինի նոր շնչառությունը

Դիտել գրառումը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) սրահում կայացավ «Արցախ» կամերային նվագախմբի համերգը։ Քսան տարի ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի կամերային նվագախմբի գործունեությանը, այժմ ևս շարունակվում է աջակցությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ նվագախմբի կյանքում կատարվել է բեկումնային իրադարձություն․ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր

Հայի մասին՝ «Յասնայա Պոլյանայում»

Հունիս ամսին Ռուսաստանի Դաշնությունում՝ Լ․ Ն․ Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածում կայացավ «Դասական գրողների ժառանգությունը ԱՊՀ տարածքում․ գրական թանգարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և ԱՊՀ այլ երկրների թանգարանային, գիտական ոլորտի մասնագետներ։ Հայաստանը ներկայացավ երկու գիտական զեկուցումով՝ «Վերնատուն․ գրական

Լև Տոլստոյի կալվածքը՝ ներսից և դրսից

Յասնայա Պոլյանա թանգարան-կալվածքը գտնվում է Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանում։ Ստեղծվել է XVII դարում։ Սկզբում պատկանել է Կարցովների, ապա՝ Վոլկոնսկիների և Տոլստոյների ընտանիքներին։ Այստեղ 1828 թ․ օգոստոսի 28-ին ծնվել է Լև Տոլստոյը և ապրել ավելի քան 50 տարի։ Այս կալվածքում են գրվել «Պատերազմ և խաղաղություն»,

Մկրտիչ Սարգսյան – 100

1999-ին նշվում էր հայ անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Սարգսյանի 75-ամյակը։ Հարցազրույցների, հրապարակումների պակաս չկար հանրապետական մամուլում։ Ես ևս մեկն էի այն լրագրողներից, որ թակեցի հոբելյարի տան դուռն ու հայտնվեցի նրա հյուրընկալ հարկի ներքո։ Գրողի որդին՝ միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Վահագն Սարգսյանը, ինձ