Լուսինե Ազատյանի մանրանկարները
Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի վերջին աշխատանքները կատարված են հայկական ձեռագիր մատյանների ձևավորման արվեստի և ճարտարապետական զարդաքանդակների ուսումնասիրությունների արդյունքում։ «Նպատակս մեկն էր՝ վերարտադրել և տարածել ազգային դպրոցների հիման վրա ստեղծված մշակութային արժեքները՝ ճանաչողական նպատակով,- ասում է Լուսինե Ազատյանը։- Մասնավորապես անդրադարձել եմ անվանաթերթերի մարդագիր






