Աբելյանցիների խաղացանկը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է փետրվար ամսվա խաղացանկը:  «Պարոն 420», «Աշնան արև», «Լինում է, չի լինում», «Անուշ», «Սե՞ր, թե՞ քուանշ»: Նախատեսվում է նաև առաջնախաղ։ Փետրվարի 27-ին թատերասերները հնարավորություն կունենան դիտելու  «Արջը․ Առաջարկություն» հեռուստաներկայացումը (ըստ Անտոն Չեխովի, բեմադրիչ՝ Արեն Օսիպյան)։

«Ռոսլին»արվեստի հանդեսի առաջին թողարկումը

Շուտով արվեստասեր ընթերցողի դատին կհանձնվի «Ռոսլին» արվեստի հանդեսը։ Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ՝ հանդեսի հրապարակումների զգալի մասը կյանքի է կոչվելու որևէ նվիրյալ մեկենասի աջակցությամբ։ Հանդեսը տարածվում է անվճար։ Հասանելի է նաև համացանցում՝ թվային տարբերակով։ «Ռոսլինի» անդրանիկ համարում տեղ են գտել «Սփյուռքահայ ականավոր

«Թելեթրիփը»՝ գրքի տեսքով

«Թելեթրիփը» համատեղ երևակայության և շնորհի արդյունք է: Այն հորինել են Լիլիթ Հակոբյանը և նրա երկու մանկահասակ դուստրերը՝ Էլզա Պետրոսյանն ու Մայա Պետրոսյանը: Գաղափարը Էլզայինն է, նկարչական ձևավորումը՝ Մայայինը, գիրը՝ Լիլիթինը: «Թելեթրիփը» հեքիաթ-վեպ է, որն առաջին անգամ հրապարակվել է Ardi.am կայքում: Պատերազմի դաժանությամբ առլեցուն այս օրերին

Հանդիպումներ առցանց կինոակումբում

«Ֆիլմադարան» ՀԿ-ն և Goethe-Zentrum Eriwan-ը վերսկսում են համատեղ առցանց կինոակումբի հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ներկայացվելու է «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որում ընդգրկված են այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախապատերազմական և հետպատերազմական

«Լեհական մշակույթի օրեր»-ը Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծն իրականացնում են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության Մշակույթի տարածման հիմնադրամը: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին,

Պատերազմական խաղաղություն

2016-ի Ապրիլյան քառօրյայի և վերջին՝ Հայրենական պատերազմի մասնակից Գևորգ Խաչատրյանը թշնամու մահաբեր ուժին դիմակայելու և մարտական կարևոր առաջադրանքներ կատարելու միջակայքում լուսանկարել է իր և զինակիցների ոչ ռազմական առօրյան՝ խստորեն բացառելով ռազմավարական որևէ մանրամասնության երևակումն իր լուսանկարներում: Նա նաև չի ցանկացել, որ դրանցում երևան

Շուշիում գաթա են բաժանում

Օրեր առաջ Ardi.am-ն անդրադարձել էր շուշեցի խիզախ կնոջը՝ Նարինե Գրիգորյանին, որը եզակի մարդկանցից է, որ չի հեռացել հարազատ քաղաքից, ավելին՝ փորձում է Շուշիում ապրած ամեն մի պատերազմական օրը լցնել օգտակար բովանդակությամբ: Այսօր նա հերթական նախաձեռնությունն է իրագործել. օրն սկսել է գաթա թխելով, թխածը

Իմ ապագան իմ ձեռքերում է

Սիրելի՛ պատանի, Այս ճակատագրական օրերին համայն հայության սիրտն ու միտքը Արցախում են: Պատերազմող երկրում յուրաքանչյուրն ունի իր հստակ անելիքը՝ Զինվորը սահմանն է պահում, Թիկունքը՝ զինվորին: Քո անելիքը մեկն է՝ սովորել և հայացքդ ուղղել ապագային: Քո անելիքը ապագայի տեսլականի ստեղծումն է, դրա ՝ հետևողական