«Առաջին հայտը ստացել ենք Արցախից… միանգամից հասկացանք՝ մեկնարկը հաջողել ենք»

Օրերս մեկնարկած «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասին զրուցել ենք Հովհանես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն, մրցույթ-փառատոնի ղեկավար Աշոտ Հարությունյանի հետ։ — Ո՞վ է «Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնի մտահղացման հեղինակը։ — Մրցույթ-փառատոնի միտքը՝ ավելի ճիշտ սաղմնային միտքը, առաջացել էր Հովհ. Թումանյանի թանգարանի մանկական կրթական ծրագրերի

«Որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի»

Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի հետ զրուցել ենք Հենրիկ Սիրավյանի  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի մասին։ Որմնանկարը ներառված է մշակութային ժառանգության ցանկում։ Շենքը չի շահագործվում, վթարային է, որմնանկարը տեղ-տեղ քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել էր

Կյանքը՝ առհասարակ

Մշակութային դադարը երկարում է։ Փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոններն ու համերգասրահները։ Առցանց տիրույթում նրանց հետևելը ավելի նպատակահարմար էր, երբ մարդկանց զգալի մասը պարապուրդում էր։ Դերասանները, երաժիշտները նույնպես, ինչ-որ առումով, պարապուրդից դուրս են եկել։ Փորձերը վերսկվել են։ Հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու նոր ձևեր

Բջնիի վտանգված որմնանկարն ու նախարարության նոր ծրագիրը

Ardi.am-ի՝ «Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը» վերտառությամբ հոդվածում կա անդրադարձ Հենրիկ Սիրավյանի որմնանկարների պահպանության խնդրին։ Անվանի արվեստագետի որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը, իր մտահգությունն էր հայտնում, մասնավորապես, Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի անմխիթար վիճակի

Հին Երևան, նոր շենքեր

«Հին Երևանում Հին Երևանից բան չի մնացել» արտահայտությունը հաճախ ենք լսում։ Երևանը կորցրել է դեմքը, կոլորիտը, գույնն ու հատկապես՝ վարդագույնը, պատմամշակութային արժեքները ոչնչացվել են, ձևախեղվել և այլն։ Հինը կորցնում ենք, նորն էլ առանձնապես նկատելի չէ։ Քաղաքաշինությունը զարգանում է դանդաղ տեմպերով։ Մեր քաղաքում շարունակում

Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը

Սկիզբը՝ այստեղ Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք այն օրերին, երբ համավարակով պայմանավորված՝ հրահանգվում էր տանը մնալ ու սահմանափակել տեղաշարժը։ Զրույցը հեռավար էր, զրույցի թեման՝ բազմազան․ իր՝ նկարչի ստեղծած արվեստը, համավարակով պայմանավորված տրամադրությունները, մշակութային ժառանգության կարևորությունը, դրա պահպանությունն ու հանրայնացումը ․․․ Ամրակների հետքեր՝ «Հայաստան» որմնանկարի

Գագիկ Սիրավյան․ «Ասես անսպասելի լույսի որսորդ լինեմ»

«Մե՛կ վերանալով, մե՛կ վերադառնալով՝ աշխատում ես» Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք հեռավար՝ հեռախոսազանգի միջոցով։ Ասաց, որ արվեստանոցում է։ Հարցրի՝ հնարավո՞ր է դուռը փակել իրականության դեմ, հասարակական-քաղաքական-սոցիալական խնդիրների ու ստեղծագործել, թե՞, ոնց էլ լինի, այդ իրականությունից մի փոքր կտոր տանում է իր հետ

«Էդիթ Պրինտի» նոր գրքերը՝ շուտով

Այս օրերին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ Մայիսի 28-ից ընթերցողի սեղանին կդրվի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա