Գծիկի գործածության մի յուրահատկության մասին
Քարոզչամեքենան կարող է լինել ադրբեջանաթուրքական, բայց դիվանագիտական հարաբերությունները՝ ադրբեջանա-թուրքական։ Բառերի այնպիսի միացությունները, որոնք արտահայտում են լեզուների, ժողովուրդների, պետությունների և այլ հարաբերություններ, երկկողմ (նաև եռակողմ) առնչություններ, ինչպես՝ հայ-իրանական (բարեկամություն), ռուս-հայերեն (բառարան), ֆրանս-բելգիական (գործակցություն), գրվում են միության գծիկով։ Ինչպե՞ս են առաջացել սրանք։ Հայ-իրանական բաղադրությունը, օրինակ,






