Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
ԱԱ* [ազգային անվտանգություն] — ԱԱ աշխատակիցների, քննիչների, փաստաբանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու կարգը: ՀԺ, 27.04.00
ԱԱ* [աշխարհի առաջնություն] — «Ֆորմուլա — 1» դասի ավտովազքի ԱԱ: Եթ, 6.05.00
ԱԱԱԿ [Ադրբեջանի ազգային անկախության կուսակցություն] — ԱԱԱԿ-ի ղեկավարն ընտրությունների արդյունքները համարում է կեղծված և մտադիր է իր իրավունքները պաշտպանել ՍԴ-ում: ՀՀ, 17.10.98
ԱԱԲ [Ագրոարդյունաբերական բանկ] — Մասիսի ԱԱԲ: Եթ, 16.11.00
ԱԱԳ [ազատ առևտրի գոտի] — Ռուսաստանը միակն է, որ չի վավերացրել ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը: ՀՀ, 22.06.00
ԱԱԳԽ [Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ (Իրան)] — ԱԱԳԽ քարտուղարը վերահաստատել է ԻՀՀ դիրքորոշումը, որպեսզի այս խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով։ ՀՀ, 07.07.06
ԱԱԸ [արևմտյան անդրազգային ընկերություններ] — Պետդուման հավանություն տվեց ԱԱԸ-ի պահանջած արտադրանքի բաշխմանը վերաբերող օրենքին: ՀԵ, 1998, 2, էջ 54:
ԱԱԻ [Առողջապահության ազգային ինստիտուտ] — Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱԱԻ ուսումնամեթոդական բաժին: ԱԼ, 12.04.00
ԱԱԽ [Ազգային անվտանգության խորհուրդ] — Անգամ տեղեկատվության հարցում ԱԱԽ-ն հենվում է գերազանցապես ռազմական հետախուզությունից ստացած տվյալների վրա: Ա, 15.12.99
ԱԱԾ* [Ազգային անվտանգության ծառայություն] — Ըստ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Հայաստանում միջազգային ահաբեկչական կազմակերպություին չկա։ ՀՀ, 28.09.06
No Comments