Հայերենում կան բառեր, որոնք մի իմաստով գործածվելիս գրվում են մեծատառ, իսկ մեկ այլ իմաստով՝ փոքրատառ։ Տարբեր հրապարակումներում հաճախ կարելի է նկատել նման բառերի գրության շփոթ։
Լեզվի կոմիտեն սկսում է նոր շարք, որի նպատակն է տեղեկապատկերների (ինֆոգրաֆիկա) միջոցով ներկայացնել գրության երկու տարբերակ ունեցող բառերը և պատկերավոր բացատրել, թե ե՛րբ պետք է գրել մեծատառ, ե՛րբ՝ փոքրատառ։ Ի դեպ, դրանք կարող եք որպես նկար (png ձևաչափով) ներբեռնել և պահպանել Ձեր համակարգչում։
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments