ՀՀ լեզվի կոմիտե. կոչ-հորդորակ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։ Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտեց տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(16-րդ թողարկում) Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքում անհրաժեշտ է խուսափել օտար այն բառերից,  որոնք հայերեն ընդունելի համարժեքներ ունեն: Չէ՞ որ հանրությանն ուղղված խոսքը օրինակ է և պետք է խնամքով ընտրված բառաշապար ունենա։ Օրինակելի խոսք ունենալու համար խրախուսում ենք գործածել նորակազմ կամ արդեն իրենց

Տեղեկությունը հաղորդենք, հայտնենք, իսկ իրավիճակը պարզենք, բացատրենք ու մեկնաբանենք՝ խնայելով փոխանցել բայը

        Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով, հանձնելով՝ տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։ Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով), դպրոցում՝ գիտելիքը, գրասենյակում՝ դիմումը, բողոքը, փոխանցվում են դրամական միջոցները, հասույթը, նույնիսկ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(15-րդ թողարկում) Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։  Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում: Հորդորում ենք

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(14-րդ թողարկում) Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։ Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(13-րդ թողարկում) Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: բուլեթ – պարբերակ էնդեմիա –

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(12-րդ թողարկում) Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։ ագենտ – գործակալ դիսիդենտ – այլախոհ էգոիստ – եսասեր, եսամոլ էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2.

Բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին

Հայերենի բայերի ելակետային ձևերը  կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ գործեցինք, զեղչեց, թնդացին, զղջաց և այլն:  Կան նաև բայեր, որոնք ունեն խոնարհման զուգաձևություն, օրինակ՝